Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:22

Մահացել է Diesel-ի հիմնադիր և «ջինսի կնքահայր» Ադրիանո Գոլդշմիդը

Մահացել է Diesel-ի հիմնադիր և «ջինսի կնքահայր» Ադրիանո Գոլդշմիդը

Քաղցկեղի դեմ պայքարից հետո 82 տարեկանում մահացել է իտալացի դիզայներ Ադրիանո Գոլդշմիդը, հայտնում է WWD-ն։

Գոլդշմիդը հայտնի էր որպես «ջինսի կնքահայր»։ Կես դարից ավելի աշխատանքի ընթացքում նա ջինսերն ամենօրյա հագուստից վերածել է անկախ նորաձևության լեզվի և առաջիններից մեկն էր, ով բարձրաձայնել է ոլորտում փոփոխության անհրաժեշտության մասին։

Ապագա դիզայները նորաձևության աշխարհ է մտել առանց համապատասխան ուսուցման։ 1970-ականների սկզբին նա գրեթե պատահաբար սկսել է ներմուծված ջինսեր վաճառել գիշերային ակումբի դիմաց, այնուհետև բացել King’s Shop-ը Կորտինա դ’Ամպեցոյում և արագորեն հասել այն գաղափարին, որ ջինսը կարող է լինել այլ դասի արտադրանք։

1974 թվականին Գոլդշմիդը գործարկել էր Daily Blue ապրանքանիշը՝ շեշտը դնելով նոր ուրվագծերի, գույների և ավելի բարձր գնի վրա՝ մոտեցում, որը նա անվանել էր «ջինսի նորաձևության» ծնունդ։

Գոլդշմիդը 1981 թվականին հիմնադրել էր Genious Group ստեղծագործական հարթակը, որը դարձել է մի քանի հայտնի ապրանքանիշի մեկնարկային կետը։ Այս միջավայրում ձևավորվել են Diesel և Replay «պրեմիում առօրյա» ապրանքանիշերը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+