Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:01

Դավիթի ինքնազգացողությունն այսօր, երեկվա համեմատ, ավելի վատ էր․ փաստաբան

Դավիթի ինքնազգացողությունն այսօր, երեկվա համեմատ, ավելի վատ էր․ փաստաբան

Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպով կալանավորված Դավիթ Մինասյանի ինքնազգացողությունն այսօր, երեկվա համեմատ,  ավելի վատ էր, հայտնել է Մինասյանի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

Փաստաբանը նշել է, որ Դավիթն այսօր ունեցել է գլխացավ, գլխապտույտ, բարձր ճնշում:

«Միակ հուսադրող հանգամանքը, որ բժիշկների հսկողության ներքո է»,- գրել է Մարտիրոսյանը։

Մարտի 29-ի պատարագի ժամանակ Սուրբ Աննա եկեղեցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել։ Տեսանյութի կադրերը փաստում են, որ երբ վարչապետը մոտեցել էր խորանին, ներկա գտնվող հավատացյալներից ոմանք դժգոհություն էին հայտնել նրա՝ կենտրոնում կանգնելու որոշման առթիվ։

Երբ Փաշինյանն անցել էր 18-ամյա Մինասյանի կողքով, վերջինս քննադատական խոսքեր էր ուղղել նրան, ինչից հետո վարչապետի անվտանգության աշխատակիցներից մեկը հարվածել էր երիտասարդին։ Միջադեպի հետևանքով բերման էին ենթարկվել Մինասյանը, նրա եղբայրը՝ Միքայել Մինասյանը, և «Համահայկական ճակատ» շարժման հիմնադիր Գևորգ Գևորգյանը։

Ավելի ուշ վերջին երկուսն ազատ էին արձակվել, իսկ Դավիթ Մինասյանը երկու ամսով կալանավորվել էր։ «Արմավիր» ՔԿՀ տեղափոխվելուց հետո երիտասարդի առողջական վիճակը վատթարացել էր, ինչի պատճառով նրան տեղափոխել էին բժշկական կենտրոն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+