Մահացել է Արցախի հերոս, գրող և հասարակական գործիչ Զորի Բալայանը, հայտնել է նրա որդին՝ Հայկ Բալայանը։
Նա 91 տարեկան էր, ծնվել էր 1935 թվականին` Ստեփանակերտում։ Բալայանը հայտնի էր որպես գրող, հրապարակախոս և Արցախյան շարժման ակտիվ մասնակից։ Հեղինակել է բազմաթիվ գրքեր և հրապարակումներ՝ անդրադառնալով ազգային, պատմական և քաղաքական թեմաներին։
Բալայանը նաև ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր և Հայաստանի գերագույն խորհրդի պատգամավոր էր։ Նրա գործունեությունը երկար տարիներ կապված էր Արցախի հարցը միջազգային հարթակներում բարձրաձայնելու հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







