Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:38

Իրանական ԶԼՄ-ներն ամերիկացի օդաչուի գերեվարելու հավանականության մասին են հայտնել

Իրանական ԶԼՄ-ներն ամերիկացի օդաչուի գերեվարելու հավանականության մասին են հայտնել

Իրանում չեն բացառել F-35 կործանիչի ամերիկացի օդաչուի գերեվարումն իրանցի զինվորականների կողմից, գրել է Tasnim գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։ 

Ըստ գործակալության տվյալների՝ ԱՄՆ-ն փրկարական գործողության համար ներգրավել էր Black Hawk ուղղաթիռներ և C-130 Hercules ինքնաթիռ, սակայն գործողությունն ավարտվել է անհաջողությամբ:

Tasnim-ի փոխանցմամբ՝ օդաչուն գերեվարվել է, երբ իրանական հակաօդային պաշտպանությունն այսօր առավոտյան խոցել է ամերիկյան կործանիչը: Թե ինչ ինքնաթիռ է, դեռ ճշտված չէ:

ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին լայնածավալ ռազմական գործողություն էին սկսել Իրանի դեմ: Իրանն ի պատասխան՝ հարվածներ էր հասցրել տարածաշրջանի մի շարք երկրներում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին:

«Խաթամ ալ-Անբիա» ռազմական հրամանատարության կենտրոնական շտաբն ավելի վաղ հայտնել էր F-35 կործանիչի ոչնչացման մասին: Սա արդեն երկրորդ F-35-ն է, որի խոցման մասին հայտարարել էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ): Նախորդ դեպքը տեղի էր ունեցել մարտի 19-ին: ԻՀՊԿ-ն պնդում էր, որ ինքնաթիռը վնասվել է։ Պենտագոնը հաստատել էր մարտական առաջադրանքի կատարումից Մերձավոր Արևելքի ռազմաբազաներից մեկում կործանիչի վթարային վայրէջքի փաստը։

Իրանում պնդում են, որ սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ տեղի հակաօդային պաշտպանությունը խոցում է նման ինքնաթիռ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+