Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:22

ԱՄՆ-ն և Իրանը քննարկում են հրադադարի հնարավորությունը՝ Հորմուզի նեղուցի բացման դիմաց. ԶԼՄ

ԱՄՆ-ն և Իրանը քննարկում են հրադադարի հնարավորությունը՝ Հորմուզի նեղուցի բացման դիմաց. ԶԼՄ

ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները քննարկում են հնարավոր գործարք կրակի դադարեցման վերաբերյալ՝ առևտրային նավերի համար Հորմուզի նեղուցը բացելու պայմանով, հայտնել է Axios կայքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ 

Լրատվականի զրուցակիցները չեն հստակեցրել՝ արդյոք քննարկումներն ընթանում են ուղղակիորե՞ն, թե՞ միջնորդների միջոցով, սակայն նշել են, որ գործարքի կնքման հեռանկարները մնում են անորոշ։

Ինչպես նշել է Axios-ը, Իսրայելն ու Սաուդյան Արաբիան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հորդորում են շարունակել ռազմական գործողությունները, մինչդեռ նրա վարչակազմի որոշ անդամներ խորհուրդ են տալիս դեէսկալացիայի ուղիներ փնտրել։ 

Պարբերականի աղբյուրների պնդմամբ՝ Թրամփի մերձավոր շրջապատում նրա որոշումների կայացման և Իրանի վերաբերյալ հայտարարությունների ոճը համեմատել են «12-չափանի շախմատի» հետ։

«Սա նույնիսկ 3D շախմատ չէ, սա 12-չափանի է։ Նա պարբերաբար հակասում է ինքն իրեն, այնպես որ՝ ոչ ոք չգիտի, թե, իրականում, ինչ է նա մտածում։ Դա արվում է միտումնավոր»,- նշել է նախագահի վարչակազմի ներկայացուցիչը։

Ըստ Axios-ի՝ անորոշություն են զգում նաև Թրամփի հետ պարբերաբար շփվող խորհրդականները։ Նրանց փոխանցմամբ՝ նախագահը հաճախ փոխում է տոնայնությունը և թույլ տալիս իրադարձությունների զարգացման տարբեր հնարավորություններ։ Օգնականների և դաշնակիցների մի մասը կարծում է, որ նախագահը գործում է իրավիճակային և նախընտրում է «բաց պահել» մի քանի այլընտրանք՝ տարբեր լսարանների հետ քննարկելով տարբեր սցենարներ։

ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին լայնածավալ ռազմական գործողություն էին սկսել Իրանի դեմ: Հարվածների թիրախում էին Իրանի միջուկային օբյեկտները, ինչպես նաև երկրի ռազմական ենթակառուցվածքները: Գործողության արդյունքում զոհվել էին Իրանի բարձրաստիճան զինվորականներ և պաշտոնյաներ, այդ թվում՝ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:

Իրանն ի պատասխան՝ հարվածներ էր հասցրել տարածաշրջանի մի շարք երկրներում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին: Հարվածներ էին հասցվել Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին ու դիվանագիտական ներկայացուցչություններին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+