Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 17:28

Մոսկվան տիեզերական պատրիարքին մեղադրում է վրացական եկեղեցու առաջնորդի ընտրություններին միջամտելու մեջ

Մոսկվան տիեզերական պատրիարքին մեղադրում է վրացական եկեղեցու առաջնորդի ընտրություններին միջամտելու մեջ

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարությամբ է հանդես եկել Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս I-ի հասցեին՝ նրան մեղադրելով կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ի մահից հետո վրաց ուղղափառ եկեղեցու ներսում իրավիճակն ապակայունացնելու փորձերի մեջ, հայտնում է Ekhokavkaza-ն:

Նշվում է, որ Տիեզերական պատրիարքը մտադիր է իր ազդեցությունը տարածել՝ օգտվելով եկեղեցու կառավարման անցումային շրջանից։

Ռուսական հետախուզության տվյալներով՝ Կոստանդնուպոլիսը լոբբինգ է իրականացնում պատրիարքական աթոռի կոնկրետ թեկնածությունների համար:

Վրաստանի պատրիարքարանի մամուլի ծառայության ղեկավար Անդրիա Ջագմաիձեն մեկնաբանել է Ռուսաստանի հայտարարությունը:

«Նման միջամտությունը մեկ այլ տեղական եկեղեցու կողմից մեզ համար անհավանական է. մենք դա լիովին անհնար ենք համարում։ Նման տեղեկատվության հիմքերը մեզ հայտնի չեն»,- նշել են պատրիարքարանից:

Նոր կաթողիկոս-պատրիարքի ընտրությունը պետք է տեղի ունենա 40 օրից մինչև երկու ամսվա ընթացքում: Գործընթացին մասնակցում են Սինոդի 39 անդամ եպիսկոպոսներ: Ընտրվելու համար թեկնածուին անհրաժեշտ է հավաքել ձայների կեսից ավելին:

Համայն Վրաստանի կաթողիկոսը վախճանվել էր մարտի 17-ին՝ կյանքի 94-րդ տարում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+