Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 14:08

Իշխանական շրջանակները հնարավոր ճնշումներ են կիրառում «Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակների հետ առնչվող անձանց նկատմամբ. ԶԼՄ

Իշխանական շրջանակները հնարավոր ճնշումներ են կիրառում «Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակների հետ առնչվող անձանց նկատմամբ. ԶԼՄ

Իշխանական շրջանակները հնարավոր ճնշումներ են գործադրում այն անձանց նկատմամբ, ովքեր առնչություն ունեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակների հետ, գրել է «Հրապարակ» օրաթերթը։

Պարբերականի փոխանցմամբ՝ կուսակցության գրասենյակների դիմաց շուրջօրյա հերթապահություն են իրականացնում անհայտ անձինք ու մեքենաներ, որոնք նկարահանում և արձանագրում են ընդդիմադիր ուժի կենտրոններ քաղաքացիների ելումուտը։ Այնուհետև, ըստ թերթի, նույնականացվում է այդ մարդկանց ինքնությունը, ինչից հետո ճնշումներ են սկսվում նրանց կամ ընտանիքի անդամների նկատմամբ:

Թերթի աղբյուրը պատմել է, որ մարզերից մեկում ընդամենը 15 րոպեով գրասենյակ այցելած երիտասարդի հորը հաջորդ օրն իսկ աշխատավայրի ղեկավարն ասել է՝ եթե վերջինիս ընտանիքը կապ ունի «Ուժեղ Հայաստանի» հետ, ապա այլևս չի կարող շարունակել աշխատանքը։

Կուսակցությունը մարտի 29-ին նոր գրասենյակ էր բացել Գավառ քաղաքում՝ Գեղարքունիքի մարզկենտրոնում: Կուսակցությունը մտադիր է շարունակել գրասենյակների բացումը այլ համայնքներում։ Քաղաքական ուժի վարչապետի թեկնածուն «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանն է:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+