Թեհրանը պատրաստ է Անկարայի հետ համատեղ հետաքննություն անցկացնել Թուրքիայի ուղղությամբ հնարավոր իրանական հրթիռների արձակումների վերաբերյալ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ հեռախոսազրույցում:
Իրանի ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Արաղչին ընդգծել է, որ «Իրանը հավատարիմ է բարիդրացիության սկզբունքի պահպանմանը և հարգում է Թուրքիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»:
Իրանցի նախարարը պատրաստակամություն է հայտնել նմանատիպ որևէ պնդումների ստուգման նպատակով համատեղ տեխնիկական համագործակցության սկսման համար:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը մարտի 30-ին հայտնել էր ՆԱՏՕ-ի ուժերի կողմից երկրի օդային տարածք մտած բալիստիկ հրթիռը որսալու մասին: Ըստ թուրքական կողմի տվյալների՝ հրթիռն Իրանից էր արձակվել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







