Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:23

«Հարվածի տակ չդնել ճակատագրերը»․ ձերբակալված եղբայրների հարազատների բաց նամակը

«Հարվածի տակ չդնել ճակատագրերը»․ ձերբակալված եղբայրների հարազատների բաց նամակը

Սուրբ Աննա եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպից հետո ձերբակալված 18-ամյա երկվորյակ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյաններին տեղափոխել են Երևանի քննչական վարչություն, որի բակում նրանց հարազատներն ու ընկերները բաց նամակ են հղել Հայաստանի պետական կառույցներին։ Ուղիղ հեռարձակումը քննչական վարչության բակից՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։

Նշենք, որ գրեթե 3 ժամ է՝ եղբայրները գտնվում են վարչությունում, ուր տեղափոխվել էին առավոտյան՝ 11։00-ի սահմաններում։ Նրանց փաստաբանները, որոնց առավոտյան թույլ չէին տալիս մտնել վարչության շենք, և դա կարողացել են անել միայն ՄԻՊ գրասենյակ ահազանգելուց հետո, նույնպես ներսում են։ Դեռ հայտնի չէ, թե մասնավորապես՝ ինչ են քննարկում վարչությունում։

Վարչության բակում տղաների հարազատներն ու ընկերները ԶԼՄ-ներին փոխանցած բաց նամակում պետական կառույցներին խնդրել են «հարվածի տակ չդնել պատանիների ճակատագիրը»՝ ընդգծելով, որ Մինասյանները կարող են պիտանի լինել հասարակությանն ու պետությանը։

Նրանց խոսքով՝ եղբայրները խելացի, կիրթ և հայրենասեր պատանիներ են, որոնք երբևէ չեն առնչվել խուլիգանական կամ քաղաքական գործունեության։ Նրանք նաև նշել են, որ Մինասյանները Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ են, և Ծաղկազարդի օրը՝ Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ժամանակ, պարզապես հայտնվել են հրմշտոցի մեջ։

Հարազատները պնդում են, որ նրանց գործողություններում որևէ մեկին վնաս հասցնելու միտում չկար։

Տղաներին և «Համահայկական ճակատ» շարժման հիմնադիր Գևորգ Գևորգյանին ձերբակալել էին մարտի 29-ին՝ Փաշինյանի և եղբայրներից մեկի միջև տեղի ունեցած միջադեպից ժամեր անց։ Ըստ տեսանյութերի՝ պատարագի ընթացքում տղան Փաշինյանին ասել էր, որ «ինքն ուզում է մեջտեղում կանգնել», ինչից հետո քաշքշոց էր սկսվել։ Միջադեպի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնվել, ավելի ուշ՝ հանրային քրեական հետապնդում հարուցվել։

Եղբայրների փաստաբան Լուսինե Մարտիրոսյանն Armenia Today-ին հայտնել էր, որ տղաներն առնչություն չունեն Գևորգյանի հետ։ Եղբայրների փաստաբանները նրանց ազատ արձակելու միջնորդություն էին ներկայացրել՝ հայտարարելով, որ նրանք անազատության հետ անհամատեղելի առողջական խնդիր ունեն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+