Մարտի 31-ին Հայաստանի շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ գիշերը՝ ձյան, ցերեկը՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մայրաքաղաքում ցերեկը կանխատեսվում է 14-16 աստիճան, երեկոյան՝ 10-12 աստիճան։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 4-8 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 4-7 աստիճան։
Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 3-7 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 7-12 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 7-11 աստիճանի։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 3-6 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 9-13 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի 13-15 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 3-7 աստիճանի։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 2-5 աստիճան։ Արցախում կանխատեսվում 12 աստիճան, հայտնում է Yandex.com-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







