Երևանի Ազատության պողոտայի «Կանազ» մշակույթի տանը բռնկված հրդեհի մեջ կասկածվող 3 անչափահաս է բերման ենթարկվել, հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Ըստ հրապարակման՝ ՆԳՆ համայնքային ոստիկանության և ԱԱԾ ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում՝ մարտի 27-ին անձինք հայտնաբերվել և ներկայացվել են նախաքննական մարմին։
Նախանական տվյալներով՝ անչափահասները մտել են շենք, կիթառ նվագել, ապա տաքանալու համար այրել են գույք, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Կատարվում է նախաքննություն, ասված է հրապարակման մեջ։
Երևանի Ազատության պողոտայի թիվ 19 հասցեում գտնվող շինությունում հրդեհի մասին ահազանգն ստացվել էր մարտի 25-ին՝ ժամը 19:12-ին։ Հրդեհի բարդությունից ելնելով՝ հայտարարվել էր «թիվ 3 կանչ»։ Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան։ Հրդեհը մարվել էր նույն օրը՝ կեսգիշերին մոտ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







