Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:30

Հայաստանում զբոսավարների որակավորումը կդառնա պարտադիր

Հայաստանում զբոսավարների որակավորումը կդառնա պարտադիր

ՀՀ կառավարությունը մարտի 26-ի նիստում հավանություն է տվել Հայաստանում գործունեություն իրականացնող զբոսավարների և ուղեկցորդների պարտադիր որակավորման համակարգ ներդնելու ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախագծին։

Ըստ նախագծի՝ որակավորումը կդառնա պարտադիր, իսկ գործունեությունը թույլատրվելու է միայն համապատասխան վկայական ստացած անձանց համար։

Հիմնավորման համաձայն՝ ներկայում ոլորտն ամբողջությամբ կարգավորված չէ, ինչի հետևանքով զբոսավարական գործունեությամբ զբաղվում են տարբեր պատրաստվածության անձինք, այդ թվում՝ օտարերկրացիներ, որոնք միշտ չէ, որ բավարար գիտելիք ունեն Հայաստանի պատմության, մշակույթի և օրենքների մասին։ Գործադիրում կարծում են, որ պարտադիր որակավորման համակարգը թույլ կտա բարձրացնել ծառայությունների որակը և ապահովել զբոսաշրջիկներին տրամադրվող տեղեկատվության ճշգրտությունը։

Նախատեսվում է ներդնել երեք տեսակի որակավորման ընթացակարգ՝ պարզեցված, արագացված և կանոնավոր, որպեսզի և՛ փորձառու, և՛ սկսնակ զբոսավարները կարողանան անցնել համապատասխան ստուգում և վերապատրաստում։ Նախագծում հավելել են, որ համակարգի ներդրումը նաև պետք է ապահովի զբոսաշրջիկների անվտանգությունն ու Հայաստանի մասին տրամադրվող տեղեկատվության ճշգրտությունը։

Նոր համակարգով կսահմանվեն զբոսավարների և ուղեկցորդների վերապատրաստման, ատեստավորման և գործունեության միասնական պահանջներ։ Սահմանվում են նաև զբոսավարների և ուղեկցորդների որակավորման կարգը, վերապատրաստման ծրագրերը, մասնագիտացման ուղղությունները, վկայականների և անվանաքարտերի ձևերը։

Կարդացեք նաև՝

Հայաստանում զբոսավարների նկատմամբ նոր պահանջներ կսահմանվեն․ Լուսինե Գևորգյան

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+