Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+9°
  • Կապան+10°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:39

Հայ ժողովուրդն ինքն է երաշխավորը. Փաշինյանը մերժել է երաշխավորների ներքո ամուր խաղաղության թեզը

Հայ ժողովուրդն ինքն է երաշխավորը. Փաշինյանը մերժել է երաշխավորների ներքո ամուր խաղաղության թեզը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում միջազգային երաշխավորների հնարավոր ներգրավմանը՝ անվանելով այն ռիսկային։

Վարչապետը մերժել է երաշխավորների անհրաժեշտության գաղափարը՝ հայտարարելով, որ դա երկրին սպառնում է կախվածության մեջ ընկնել նրանցից, ովքեր հանդես կգան որպես խաղաղության երաշխավոր:

«Հայաստանի համար երաշխավոր կա, դա ՀՀ քաղաքացին է։ Մինչև 2018 թվականը մեզ երաշխավոր կանգնածները մեզ տարել են կառափնարան, և մենք զոհողության ենք գնացել իրենց շահերին, մեզ հորթի վզից գցած պարանով ուր ուզում՝ տանում էին»,- նշել է նա:

Միրզոյանը նույնպես անդրադարձել է ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից երաշխավորների միջնորդությամբ Հայաստանի անվտանգության ամրապնդմանը։ Նրա խոսքով՝ խաղաղությունն ամրապնդվում է երկկողմանի շահավետությամբ, իսկ երաշխավորները հետապնդում են սեփական շահը, ինչը ցույց է տվել պատմությունը:

«Հիմա կա խաղաղություն, և փորձը ցույց է տալիս, որ դա ամրապնդվում է, եթե կա երկկողմանի շահավետություն։ Հիմա մեր խնդիրն այն է, որ ստեղծենք փոխադարձության, համագործակցության, նոր կապերի մթնոլորտ, որտեղ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար շահավետ կլինի առհավետ պահպանել խաղաղությունը։ Մենք արդեն, կարծես թե, տեսնում ենք այդ մեխանիզմները և՛ երկկողմ առևտրի, և՛ քաղահասարակության ներկայացուցիչների միջև հանդիպումներում և այլն»,- հայտարարել է նա։

Նախարարը հավելել է, որ «ինչ-որ երաշխավորների միջոցով» խաղաղությունը չի բխում ՀՀ շահերից:

Փաշինյանը նաև հայտարարել է, որ իր գնահատմամբ՝ ընդդիմության թեզերը վկայում են իր մրցակիցների՝ Ղարաբաղյան շարժումը շարունակելու մտադրության մասին, ինչը կարող է հանգեցնել նոր պատերազմի։

Վարչապետի դիտարկմամբ՝ նմանատիպ մոտեցում է անհրաժեշտ նաև Անկախության հռչակագրի հարցում, որի վերաբերյալ հանրությունը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը։

«Այսօր «Քաղաքացիական պայմանագիրը» միակ քաղաքական ուժն է, որ հստակ ասում է՝ չենք շարունակելու Ղարաբաղյան շարժումը։ Ժողովուրդը պետք է որոշի, որ այդ շարժումը շարունակվում է, ինչը նշանակում է պատերազմ։ Եթե որոշում է, որ խաղաղություն, ապա այդ շարժումն այլևս չի շարունակվում։ Սա շատ պարզ ընտրություն է»,- ասել է նա:

2025 թվականի օգոստոսին Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո Բաքուն հայտարարել էր, որ այն վերջնականապես ստորագրելու համար Հայաստանը պետք է ընդունի նոր Սահմանադրություն՝ առանց Անկախության հռչակագրի։ Վարչապետը բազմիցս հանդես է եկել Անկախության հռչակագիրը նոր Սահմանադրության տեքստից հանելու օգտին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+