Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով վնասվել է ավելի քան 82 417 քաղաքացիական կառույց, հայտնել է Irna-ն՝ հղում անելով Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Պիրհոսեյն Քոլիվանդին։
Նա հավելել է, որ այս թիվը ներառում է 62 440 բնակելի շենք և 19 187 առևտրային շինություն երկրի տարբեր նահանգներում։ Թեհրանի նահանգում վնասվել է 25 280 բնակելի և առևտրային կառույց։
Նշվում է, որ հարձակումներից վնասվել են նաև 281 բժշկական, դեղագործական, սանիտարական և արտակարգ իրավիճակների հաստատություններ, 498 դպրոց և Կարմիր մահիկի 17 հաստատություն։ Բացի այդ, հարվածներ են հասցվել որոշ փրկարարական սարքավորումների, այդ թվում՝ 3 ուղղաթիռի, 48 ծառայողական և 46 շտապօգնության մեքենայի։
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մահը: Երկու կողմում էլ զոհերի թիվը ժամ առ ժամ փոխվում է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







