Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 14:14

Թեհրանը հայտարարել է հարվածների նոր ալիքի մասին՝ ի պատասխան Լարիջանիի մահվան

Թեհրանը հայտարարել է հարվածների նոր ալիքի մասին՝ ի պատասխան Լարիջանիի մահվան

Իրանը հայտարարել է Իսրայելի ուղղությամբ հրթիռային հարվածների նոր՝ 61-րդ ալիքի մասին՝ ի պատասխան Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի մահվան, հայտնել է Press TV-ն։

Իրանական ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ Լարիջանիի հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 18-ին, նույն օրը վերջին հրաժեշտը կտան «Բասիջ» կամավորական ուժերի հրամանատար Ղոլամրեզա Սոլեյմանիին և ԱՄՆ-ի հարձակման հետևանքով խորտակված «Դենա» նավի նավաստիներին։

Իրանում նաև հայտնել են, որ Իսրայելի ու ԱՄՆ-ի կողմից հարված է հասցվել Բուշերի ատոմակայանի տարածքին։ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տվյալներով՝ արկի ընկնելը չի հանգեցրել նյութական վնասի կամ տուժածների։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, իր հերթին, X-ի իր էջում հայտարարել է, որ Իսրայելի ավիացիան հարվածներ է հասցնում խաչմերուկներին և քաղաքային հրապարակներին, որպեսզի Իրանի ժողովուրդը նշի Կրակի տոնը։

«Շնորհավոր Նովրուզ: Մենք հետևում ենք ձեզ վերևից»,- նշել է Նեթանյահուն:

Իսրայելի ռազմաօդային ուժերը, միաժամանակ, զանգվածային հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Տիր քաղաքի երեք թաղամասի՝ Ալ-հոշի, Բուրջ աշ-Շամալի և Ալ-Աբասիայի ուղղությամբ, «ՌԻԱ Նովոստիին» պատմել են ականատեսները: Վերջիններիս խոսքով՝ Ալ-Աբասիայի շրջանում հարվածների հետևանքով ոչնչացվել է Ալ-Քաիմ մզկիթը: Այլ շրջաններում հարվածի տակ են հայտնվել բնակելի բազմահարկ շենքեր։

Իսրայելի՝ մարտի 18-ի գիշերային հարվածներից հետո վնասներ են արձանագրվել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ առնվազն 6 մարդ է զոհվել, ևս 24-ը՝ վիրավորվել։

Հայ փորձագետների գնահատմամբ՝ հակամարտության խորացումը կարող է ազդեցություն ունենալ նաև Հարավային Կովկասի անվտանգության վրա։ Իրանի հարցերով փորձագետ Վարդան Ոսկանյանը ուշադրություն է հրավիրել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի միջև կայացած հեռախոսազրույցի մասին IRNA գործակալության տարածած հաղորդագրության վրա։

Նրա խոսքով՝ Արաղչին հեռախոսազրույցում «վճռականորեն հայտարարել է, որ ԱՄՆ-ին և Իսրայելին տարածք տրամադրող ցանկացած երկիր Իրանի համար դառնում է օրինական թիրախ»։ Ոսկանյանի գնահատմամբ՝ այս ձևակերպումը կարելի է դիտարկել որպես անթաքույց զգուշացում Ադրբեջանին, քանի որ տարածաշրջանի երկրներից միայն Բաքուն ունի սերտ ռազմատեխնիկական համագործակցություն Իսրայելի հետ։

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը նույնպես նշել է, որ Իրանի շուրջ ընթացող պատերազմը շարունակում է խորանալ, սակայն դրա վտանգները Հայաստանում բավարար չափով չեն ընկալվում։ Նա հիշեցրել է, որ Լարիջանիի սպանությունը ցույց է տալիս հակամարտության նոր փուլը, որի հետևանքները կարող են զգացվել նաև Հայաստանում։

Գեղամյանը հիշեցրել է, որ Հայաստանի կենտրոնական բանկն արդեն նախազգուշացրել է՝ Մերձավոր Արևելքում լարվածության աճը կարող է ազդել գնաճի վրա և դանդաղեցնել տնտեսական աճը։ Փորձագետն ընդգծել է, որ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները կարող են լուրջ հետևանքներ ունենալ, և դրանց ազդեցությունը չի կարելի թերագնահատել։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն էին սկսել Իրանի դեմ: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր Իսրայելի վրա հարձակման լայնածավալ պատասխան գործողության մասին: Իրանը հարվածներ էր հասցրել Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում գտնվող ԱՄՆ թիրախներին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մահը:

Լիբանանը հակամարտության մեջ էր ներգրավվել, երբ «Հեզբոլլահ» շարժումը հրթիռներ և անօդաչու սարքեր էր արձակել Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան Իրանի գերագույն առաջնորդի սպանության և Իսրայելի հարվածների։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+