Պենտագոնը Մերձավոր Արևելքում տեղակայում է ծովային հետևակի արշավախմբային ստորաբաժանում և լրացուցիչ ռազմանավեր, հայտնում է The Wall Street Journal (WSJ)-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Այդ տվյալներով՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթն արդեն հաստատել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) խնդրանքը: Նշվում է, որ խոսքը վերաբերում է արագ արձագանքման խմբից մեկ ստորաբաժանում և կից ծովային հետևակի արշավախմբային ստորաբաժանում տեղակայելուն, որը, սովորաբար, բաղկացած է մի քանի ռազմանավից և 5000 ծովային հետևակի զինծառայողից և նավաստիներից:
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ի վեր հարվածներ են հասցնում Իրանին։ Հարձակումների հետևանքով զոհվել են բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Թեհրանը պատասխանել է՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախների դեմ հարվածներ հասցնելով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







