Հայաստանի մարզերում մարտի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 7-9 աստիճան, երեկոյան՝ 0-2 աստիճան։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 0-4 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է -1-ից 2 աստիճան։
Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 0-3 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 3-7 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 3-8 աստիճանի։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 0-4 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 5-8 աստիճան։
Արմավիրում կեսօրին կդիտվի 8-11 աստիճան տաքություն։ Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 0-4 աստիճանի։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 0-3աստիճան։
Արցախում մարտի 12-ին կանխատեսվում է ձյուն, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կհասնի մինչև 6 աստիճան Ցելսիուսի, երեկոյան կնվազի մինչև -3 աստիճան: Քամին արևելյան է՝ 2-3 մ/վրկ արագությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







