Իրանի հարավում տեղի է ունեցել 4,4 մագնիտուդով երկրաշարժ, հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։
Էպիկենտրոնը գտնվել է Ֆարս նահանգի Գերաշ քաղաքից 52 կիլոմետր հյուսիս-արևմուտք։ Երկրաշարժի խորությունը կազմել է 10 կիլոմետր։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են մարտի 3-ին՝ ժամը 6:54-ին։
Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







