Իրանի Մինաբ քաղաքի դպրոցին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարվածի հետևանքով մոտ 160 աշակերտ է զոհվել, հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Սիոնիստական ռեժիմի կողմից Մինաբի դպրոցի վրա հարձակման ժամանակ մեր 150-160 աղջիկներ են զոհվել, և սա ծանր հանցագործություն է»,- նրա խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ-ը։
Իրանական լրատվամիջոցները նաև հայտնում են Հորմուզի նեղուցը փակելու մասին։
Այսօր Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, Թեհրանը պատասխանել է պատասխան գործողություններով։ Associated Press-ի տվյալներով՝ ԱՄՆ-ն մասնակցում է Իրանի դեմ Իսրայելի ռազմական գործողությանը։ Reuters-ը տեղեկացրել է, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին Թեհրանում չէ և տեղափոխվել է անվտանգ վայր։
Ռազմական գործողությունների հետ կապված ՀՀ-ում չվերթեր են չեղարկվել, ՀՀ ԱԳՆ-ն թեժ գծեր է բացել Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիների համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







