Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:51

Պատերազմին առնչվող ԱԺ զեկույցի չհրապարակելը նոր խնդիրներ է առաջացնում. Դավիթ Տոնոյան

Պատերազմին առնչվող ԱԺ զեկույցի չհրապարակելը նոր խնդիրներ է առաջացնում. Դավիթ Տոնոյան

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցի չհրապարակելը նոր խնդիրներ է առաջացնում, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը:

Նա մեկնաբանել է «Շնորհապետական կուսակցության» նախագահ Գուրգեն Սիմոնյանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում ասված հայտարարությունը, թե Տոնոյանն ասել է, որ «ռուս գործընկերները մեզ խոչընդոտում էին F-16-երը խոցել»: Ըստ Տոնոյանի՝ դա խեղաթյուրված և համատեքստից կտրված է:

Տոնոյանը հիշեցրել է՝ նախկինում մեկ անգամ չէ բարձրաձայնել հանձնաժողովին իր մասնակցությամբ 2023թ. օգոստոսի 1-ին և օգոստոսի 2-ին տեղի ունեցած նիստերի արձանագրություններին և բուն զեկույցին ծանոթանալու պահանջը:

Նախկին նախարարը 2025թ. դեկտեմբերի 1-ին շեշտել էր, որ դա «քմահաճույք» չէ, այլ սահմանադրական օրենքով նախատեսված իրավունք:

Ըստ Տոնոյանի՝ Ազգային ժողովի աշխատակազմը, արձանագրությունները չտրամադրելով և պնդելով, որ այն իրավական կարգավիճակ չունի, տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս:

Հանձնաժողովն ստեղծվել էր 2022 թվականի փետրվարին, աշխատանքը երկարացվել էր երկու անգամ։ Հաշվետվությունն ԱԺ նախագահին ուղարկվել էր միայն մեկ տարի անց՝ 2025 թվականի սեպտեմբերին։ Հոկտեմբերի 6-ին ԱԺ-ից Armenia Today-ին տեղեկացրել էին, որ զեկույցն ԱԺ արխիվ ուղարկելու որոշում է կայացվել։

Տոնոյանը նոյեմբերի 26-ին հայտարարել էր, որ Ազգային ժողովը մերժել է իր խնդրանքը՝ ծանոթանալ հանձնաժողովի զեկույցին:

Կարդացեք նաև՝

Ժամանակ չենք խախտել․ Անդրանիկ Քոչարյանը՝ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի մասին

44-օրյա քննիչ հանձնաժողովի զեկույցը լիագումար նիստ չի գնա․ Ալեն Սիմոնյան

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+