Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:25

Հայաստանն ավելի հասանելի է, քան երբևէ․ Time Out

Հայաստանն ավելի հասանելի է, քան երբևէ․ Time Out

Բրիտանական Time Out պարբերականը Հայաստանը ներկայացրել է որպես մինչ այժմ թերագնահատված ուղղություն, որը ներկայումս ճանապարհորդների համար հասանելի է առավել, քան երբևէ։

Պարբերականը նշել է, որ Հայաստանը վերջին տարիներին ավելի ու ավելի է ուշադրության կենտրոնում հայտնվում՝ ինչպես իր քաղաքների, այնպես էլ բնության շնորհիվ։

Պարբերականը հիշեցրել է, որ 2025-ի սկզբին երկիրը ճանաչվել էր «Տարվա ուղղություն արկածային զբոսաշրջության ոլորտում»՝ Սյունիքի և Գեղամա լեռների, ինչպես նաև պարապլաներիզմի, ժայռամագլցման և այլ ակտիվ հանգստի հնարավորությունների շնորհիվ։

Time Out-ն ընդգծել է, որ այժմ Հայաստան այցելելը դարձել է զգալիորեն ավելի հեշտ՝ ժամանակավոր վիզայի ազատականացման որոշման շնորհիվ, որը գործում է մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը։

Վավեր կացության թույլտվություն ունեցող ԱՄՆ-ի, Եվրամիության և Շենգենյան գոտու երկրների (Իսլանդիա, Նորվեգիա, Շվեյցարիա և Լիխտենշտեյն), ինչպես նաև ԱՄԷ-ի, Բահրեյնի, Կատարի, Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի և Օմանի քաղաքացիները կարող են մուտք գործել Հայաստան առանց վիզայի՝ մինչև 180 օր ժամկետով, հիշեցրել է պարբերականը։

Պարբերականի գնահատմամբ՝ մուտքի պայմանների պարզեցումը նպատակ ունի խթանել զբոսաշրջությունը, խրախուսել, որ ավելի շատ այցելուներ գան Հայաստան թե՛ երկարատև արձակուրդի, թե՛ կարճ ուղևորության համար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+