Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:56

Բոլորն էլ վերադառնալու են. ԱԺ նախագահն արձագանքել է հայ գերիների մասին Ալիևի հայտարարությանը

Բոլորն էլ վերադառնալու են. ԱԺ նախագահն արձագանքել է հայ գերիների մասին Ալիևի հայտարարությանը

Բոլոր հայ գերիներն էլ վերադառնալու են Հայաստան, լրագրողներին վստահեցրել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Այն գործընթացն ու աշխատանքը, ոճը, որը այսօր երկուստեք իրականացնում ենք, բարդ է, բայց առաջ գնալու, հնարավորություն ստեղծող բան է, որից մենք չպետք է հրարաժվենք և այդպես էլ անում ենք: Կվերադառնան, բոլորն էլ վերադառնալու են, այսօր չէ, վաղը չէ, բոլորն էլ վերադառնալու են», — նշել է Սիմոնյանը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, սակայն, բացառել էր Բաքվում բանտարկված Արցախի առաջնորդների ազատ արձակման հնարավորությունը։

Սիմոնյանը նշել է, որ ժամանակին 200 գերի կար Բաքվում, նույնիսկ կային անձինք, որոնց վերադարձը հավանական չէր, սակայն աշխատանքի շնորհիվ այդ հարցը լուծվել է:

«Այդ աշխատանքը չի դադարելու, մինչև վերջին հայը չվերադառնա Հայաստան», — ասել է ԱԺ նախագահը:

Ալիևը France24-ին տված հարցազրույցում հաստատել էր, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն Ադրբեջան կատարած այցի ժամանակ բարձրացրել է հայ գերիների հարցը, բայց ընդգծել էր, որ ներկայացրել է Բաքվի դիրքորոշումը։ Ալիևը կրկնել էր մեղադրանքները, այդ թվում՝ «ռազմական հանցագործությունների» վերաբերյալ, ուղղված արցախցի նախկին պաշտոնյաներին, և պնդել, որ դատավարությունը «բացարձակապես թափանցիկ» էր՝ չնայած անկախ փաստաբանների, մարդու իրավունքների պաշտպանների և լրագրողների բացակայությանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+