Երեկ՝ փետրվարի 13-ին, մոտ 400 պատվիրակ արդեն մասնակցել է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներքին ընտրություններին, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ փետրվարի 14-ին ու 15-ին նախատեսված ընտրությունները կարող են ավելի վաղ ավարտվել, քանի որ 1000 պատվիրակի գրեթե կեսը քվեարկել է։ Նրանցից յուրաքանչյունը 50 թեկնածուի կարող է ընտրել, ինչն, ըստ թերթի, բարդացնում է հաշվարկը։
Քվեարկությունն ավարտելուց անմիջապես հետո ՔՊ հաշվիչ հանձնաժողովը հաշվարկը կիրականացնի տեխնիկայի միջոցով, որպեսզի կարողանա հստակ պատկեր ներկայացնել։
Նշենք, որ քվեարկությունը նախատեսված է 3 օր, որտեղ 280 անձից բաղկացած ցուցակից ընդամենը 50-ը կընտրվեն և կներառվեն նախընտրական ցուցակում։ Կուսակցության համագումարի ժամանակ կորոշվի վերոնշյալ 50 անձի հերթականությունը ցուցակում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






