Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+9°
  • Կապան+10°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 11:12

Մոսկվայի հնարավոր մասնակցությունը «Թրամփի ուղուն» հակասում է ՌԴ շահերին. Զատուլին

Մոսկվայի հնարավոր մասնակցությունը «Թրամփի ուղուն» հակասում է ՌԴ շահերին. Զատուլին

Հայաստանի տարածքով անցնող տրանսպորտային միջանցքների նախագծերին Ռուսաստանի մասնակցությունը կարող է հանգեցնել տարածաշրջանում Մոսկվայի ազդեցության կորստին, հայտնել է Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը Свободная пресса-ին։

Մեկնաբանելով Թուրքիային և Ադրբեջանին հարող երկաթուղային հատվածների վերանորոգմանը Ռուսաստանի ներգրավման վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկները՝ պատգամավորը նշել է, որ այդտեղ կա թաքնված ճնշում։ Ըստ նրա՝ Երևանից հնչում են ազդանշաններ «Հարավկովկասյան երկաթուղու» պայմանագրի վերանայման հնարավորության մասին, եթե Մոսկվան հրաժարվի մասնակցել այդ աշխատանքներին։

Զատուլինի կարծիքով՝ նման նախաձեռնությունները նպատակ ունեն հետագայում Ռուսաստանի վրա դնել տրանսպորտային նոր միջանցքի ստեղծման պատասխանատվություն՝ առանց նրան ձայնի իրավունքի կամ շահույթի մասնաբաժին տրամադրելու։ Այս համատեսքտում պատգամավորը վկայակոչել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության ընթացքում ստեղծված իրավիճակը, երբ նրանք Լաչինի միջանցքի շրջափակման ժամանակ հայտնվել էին «դիտորդի» դերում։

Խոսելով Հայաստանում TRIPP (The Transregional Railways and Infrastructure Peace and Prosperity) նախագծի մասին՝ Զատուլինն ընդգծել է, որ խոսքն աշխարհաքաղաքական ծրագրի մասին է, որն ուղղված է Թուրքիայի և Ադրբեջանի միջև ուղիղ կապի հաստատմանը։ Նրա գնահատմամբ՝ դա բխում է ԱՄՆ շահերից, որը ձգտում է ուժեղացնել ներկայությունը տարածաշրջանում և դուրս մղել ռուսական ազդեցությունը։ Զատուլինը շեշտել է, որ նման պայմաններում Ռուսաստանը պետք է առնվազն ձեռնպահ մնա այդ նախագծերին «սպասարկողի» կարգավիճակով մասնակցելուց։

Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ ռուս պատգամավորը նշել է, որ Մոսկվա կատարած այցի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ներկայացվել են դժգոհություններ նրա հակառուսական հայտարարությունների կապակցությամբ։ Զատուլինի խոսքով՝ այցն այնքան էլ հարթ չի անցել, որքան ներկայացվել է հայ հանրությանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+