Միջազգային վարպետ Էրիկ Գասպարյանը դարձել է Սերբիայում անցկացված RUDAR XXVIII-GM ROUND ROBIN շախմատի շրջանային մրցաշարի հաղթող, տեղեկանում ենք մրցաշարի պաշտոնական էջից։
Նա 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և 17,9 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը:
Գասպարյանը Սերբիայում կմասնակցի նույն ձևաչափով անցկացվող ևս երկու մրցաշարի։ Առաջինն արդեն ընթացքի մեջ է, և հայ շախմատիստը 5 հնարավորից ունի 3,5 միավոր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







