Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 14:38

«Թոշակի գումարը քիչ է», «պաշտոնյաների համար 50 000-ը մեկ րոպեի ծախս է», «Փաշինյանը ճիշտ է»․ հարցում

«Թոշակի գումարը քիչ է», «պաշտոնյաների համար 50 000-ը մեկ րոպեի ծախս է», «Փաշինյանը ճիշտ է»․ հարցում

Տարեսկզբից հասարակական լայն քննարկման թեմա է դարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ նույնիսկ եթե թոշակներն ավելացվեն 20 հազար դրամով, դա չի լուծի մարդկանց սոցիալական խնդիրները։

Վարչապետի խոսքով՝ այդ գումարը հիմնականում կուղղվի կոմունալ ծախսերին, մասնավորապես՝ ջեռուցմանը, սակայն նույնիսկ այդ պարագայում բնակարանները լիարժեք չեն տաքանա։ Այս հայտարարությունը տարբեր արձագանքների տեղիք է տվել՝ հատկապես թոշակառուների և սոցիալապես անապահով խավի շրջանում։

2023 թվականի պաշտոնական տվյալներով՝ տարեցտարի նվազում է թոշակառուների ընտանիքներում սպառված սննդի կալորիականությունը։ Այն այժմ միջինը 1700 էլ չի կազմում, իսկ 2021-ին 1900-ի էր մոտենում։

Armenia Today-ը հարցում է իրականացրել մայրաքաղաքում, քաղաքացիներից հետաքրքրվել՝ ի՞նչ կարծիք ունեն Փաշինյանի հայտարարության վերաբերյալ։

Քաղաքացիների մեծ մասը նշել է, որ 20 հազար դրամը կլուծեր թոշակառուների որոշ խնդիրներ:

«20 հազարն էլ այսօր քիչ փող չէ, հատկապես թոշակառունների համար»,- նշել է քաղաքացիներից մեկը:

Մյուսն էլ նշել է, որ իշխանությունները միայն իրենց մասին են մտածում:

«Ո՞նց կարող է չօգնել, եթե 20 հազարն էլ մեծ գումար է թոշակառուի համար, իրենց համար այդ թոշակի 50 հազարը մեկ րոպեի ծախս է, իսկ թոշակառուն 30 օր դրանով ապրում է, կոպեկները հաշվելով»,- նշել է հարցման մեկ այլ մասնակից:

Ոմանք էլ նշել են, որ 20 հազար դրամով չեն լուծվի խնդիրները:

«Ճիշտ է ասում, 20 հազարով ի՞նչ խնդիր պետք է լուծվի, վառելիքի, ուտելու, թող բարձրանա պարգևավճարներով, ամեն ինչով, թոշակառուն կարող է առանց ուտել էլ ապրել, դառնալ մումիա»,- ասել է քաղաքացիներից մեկը:

Կային նաև այլ կարծիքներ. հարցման մասնակիցների մեկը նկատել է. «Բոլորի թոշակն էլ նորմալ է, եթե մի քիչ խելոք ծախսեն»:

Մանրամասն՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+