Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 05:05

Ընտրություններին ընդառաջ՝ իշխանությունը սահմանափակում է ոչ համախոհ դիտորդների գործառույթները․ Մելոյան

Ընտրություններին ընդառաջ՝ իշխանությունը սահմանափակում է ոչ համախոհ դիտորդների գործառույթները․ Մելոյան

Սահմանադրագետ, «Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Մելոյանն Armenia Today-ի «Խոսում ենք գլխավորի մասին» հաղորդմանը խոսել է Ընտրական օրենսգրքում «Քաղաքացիական պայմանագրի» ընդունած նախագծի մասին։ Այն նախատեսում է նոր մեխանիզմներ, որոնց նպատակն, ըստ ՔՊ-ի, ընտրություններին մասնակցող դիտորդների քաղաքական չեզոքության երաշխավորումն է։

Մելոյանի խոսքով՝ արագ ընդունված օրենսդրական փոփոխությունները կարող են իշխանության համար դառնալ գործիք՝ համապետական ընտրությունների ժամանակ ոչ ցանկալի դիտորդական կազմակերպություններին դիտարկում իրականացնելու հնարավորություն չտալու համար։

Նա հիշեցրել է, որ նախագիծն ընդունվել է արագացված կարգով՝ ընտրություններից կարճ ժամանակ առաջ, ինչը խնդիրներ է ստեղծում կանխատեսելիության և իրավական որոշակիության տեսանկյունից։

«Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականով ընտրություններից առաջ մեկ տարվա ընթացքում չի թույլատրվում ընտրական ընթացակարգերում փոփոխություններ իրականացնել»,- շեշտել է նա։

Փորձագետի գնահատմամբ՝ օրենսդրական փոփոխությունները կարող են օգտագործվել դիտորդական կազմակերպությունների գործունեությունը սահմանափակելու համար։

«Այս իրավիճակում իշխանությունը կարող է փորձել ոչ համախոհ կամ ոչ բարեկամական դիտորդական կազմակերպություններին սահմանափակել ապագա համապետական ընտրությունների ժամանակ վերահսկողական գործառույթ իրականացնելու հարցում»,- ասել է Մելոյանը։

Նա ընդգծել է, որ դիտորդական առաքելություններն ընտրական գործընթացում ունեն նվազագույն լիազորություններ։

«Դիտորդը չի միջամտում, չի ղեկավարում գործընթացը, պարզապես դիտում և արձանագրում է, որպեսզի ընտրական խախտումներ չլինեն»,- հավելել է սահմանադրագետը։

Մելոյանը խնդիր է համարել նաև այն հանգամանքը, որ նախագծով Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կարող են տրվել լայն գնահատողական լիազորություններ՝ որոշելու դիտորդական կազմակերպության քաղաքական ասոցացված լինելը։ Նրա խոսքով՝ դա կարող է ստեղծել կամայականության ռիսկեր։

Անդրադառնալով TRIPP («Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») նախաձեռնությանը՝ սահմանադրագետն ընդգծել է, որ փաստաթղթի գործնական կիրառումը լուրջ ռիսկեր է առաջացնում՝ հիշեցնելով, որ այդ մասին նախկինում մանրամասն ներկայացրել է սոցիալական ցանցերի իր էջերում։

Նրա համոզմամբ՝ փաստաթղթերում օգտագործված «անխոչընդոտ կապ» ձևակերպումն իրավական խնդիրներ է առաջացնում։

««Անխոչընդոտ կապ» եզրույթն ուղղակիորեն գալիս է հակասելու նույն ինքնիշխանությանը, ինչպես նաև տարածքային ամբողջականությանը։ Եթե զուտ կապ սահմանված լիներ, ես այսպիսի մտահոգություններ չէի ունենա։ Մտահոգություններս կրկնապատկում եմ, երբ որևիցե տեղ չի բացահայտվում այս եզրույթի խորքային իմաստը։ Բազմաասպեկտ, լուրջ հարցերի խումբ է առաջանում թե՛ դիվանագիտական, թե՛ իրավական, թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային առումներով»,- նշել է Մելոյանը՝ հավելելով, որ եզրույթի բովանդակությունը հստակ բացված չէ։

Մելոյանն անդրադարձել է նաև «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի վերաբերյալ վերջին դատական գործընթացներին՝ դրանք բնութագրելով որպես իրավական խնդիրների օրինակ։

«Այս գործն իրավաբանության դասագրքային օրինակ է, թե ինչ չի կարելի անել»,- նշել է նա։

Մելոյանի պնդմամբ՝ կալանքը Հայաստանում աստիճանաբար վերածվում է քաղաքական ընդդիմախոսներին ճնշելու գործիքի։

«Կալանքը մեր երկրում վերածվել է պատժիչ ներգործության միջոցի, ինչը դասական քաղաքական հետապնդման ձևաչափ է»,- ընդգծել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Կարդացեք նաև՝

ԱԺ-ն ընտրություններին ընդառաջ դիտորդների չեզոքությունը երաշխավորելու նախագիծ ընդունեց

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+