Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:49

7 ժամից ավել է` դատարանը քննում է Սամվել Կարապետյանի կալանավորման միջնորդությունը

7 ժամից ավել է` դատարանը քննում է Սամվել Կարապետյանի կալանավորման միջնորդությունը

Արդեն 7 ժամից ավել է` դատարանը քննում է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը, հայտնել է «Մեր ձևով» շարժումը։

Նշվում է, որ դատարանի որոշման հրապարակումից հետո Կարապետյանի պաշտպանական թիմը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ, իսկ առավոտյան՝ մամուլի ասուլիսով։

Ավելի վաղ փաստաբան Արամ Վարդևանյանը հայտնել էր, որ Կարապետյանի ստացիոնար բուժումն ընդհատել են ու տեղափոխել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։

2025 թվականի հունիսին Կարապետյանին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Դատարանն օգոստոսի 15-ից սկսած արդեն մի քանի անգամ երկարացրել է բարերարի կալանքը։ Նոյեմբերի 13-ին ՔԿ-ն Կարապետյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու միջնորդություն էր ներկայացրել, որը բավարարվել էր:

Հակակառուպցիոն դատարանը հունվարի 16-ին սկսել էր քննել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու որոշումը, ինչին նախորդել էր Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը՝ կապված գործարարի տնային կալանքի հարցով վարույթ հարուցելու հետ։ Փաստաբանները հունվարի 13-ին հայտնել էին, որ Կարապետյանի մոտ քովիդ է հաստատվել, որը ծանր ու դինամիկ ընթացք ունի։ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի մամուլի ծառայությունից Armenia Today-ին հայտնել էին, որ Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվել է կալանքի։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+