«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի ստացիոնար բուժումն ընդհատել են ու տեղափոխել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը։
Հունիսին Կարապետյանին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Դատարանն օգոստոսի 15-ից սկսած արդեն մի քանի անգամ երկարացրել է բարերարի կալանքը։ Նոյեմբերի 13-ին ՔԿ-ն Կարապետյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու միջնորդություն էր ներկայացրել, որը բավարարվել էր:
Հակակառուպցիոն դատարանը հունվարի 16-ին սկսել էր քննել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու որոշումը, ինչին նախորդել էր Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը՝ կապված գործարարի տնային կալանքի հարցով վարույթ հարուցելու հետ։ Փաստաբանները հունվարի 13-ին հայտնել էին, որ Կարապետյանի մոտ քովիդ է հաստատվել, որը ծանր ու դինամիկ ընթացք ունի։
Ավելի վաղ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի մամուլի ծառայությունից Armenia Today-ին հայտնել էին, որ Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվել է կալանքի։
Կարդացեք նաև՝
«Պայքար՝ մեր ձևով». Երևանում հավաք ու երթ է անցկացվել՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր
«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը
«Իրավական ամենաթողություն է»․ Սամվել Կարապետյանի փաստաբանները կբողոքարկեն կալանքը երկարաձգելու որոշումը
«Լսել մարդկանց և կիսել գաղափարները»․ կայացավ Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժման շնորհանդեսը
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







