Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:04

Հայաստանն ուզում է սլաքներն ուղղել Ռուսաստանի կողմ․ Զատուլինը՝ TRIPP-ի մասին

Հայաստանն ուզում է սլաքներն ուղղել Ռուսաստանի կողմ․ Զատուլինը՝ TRIPP-ի մասին

ՌԴ Պետդումայի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «60 րոպե» հաղորդաշարին քննադատել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունները երկաթուղու վերանորոգման և TRIPP («Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղու») նախագծի վերաբերյալ:

Նրա կարծիքով՝ Փաշինյանը փորձում է Ռուսաստանին ներքաշել նախագծի մեջ, որպեսզի հետո ասի՝ «Ռուսաստանն էլ դրա հետ համաձայն է», ընդ որում՝ Մոսկվայի շահերը հաշվի չեն առնվում:

Երևանն ու Վաշինգտոնը հունվարի 14-ին հայտնել էին, որ մեկնարկում է TRIPP նախագիծը, որով ԱՄՆ-ն ստանում է Հայաստանի տարանցիկ ուղիների վերահսկիչ փաթեթը: Փաշինյանը հունվարի 15-ին հայտարարել էր, թե դիմել է հայկական երկաթուղին կոնցեսիոն կառավարման վերցրած «Ռուսական երկաթուղիներին»՝ երկաթգծի Երասխ-Սադարակ հատվածը արագացված կարգով վերականգնելու համար։

«Այսօր, ճիշտ է, հետևեց պարոն Փաշինյանի այն հայտարարությանը, թե մեզ խնդրում է ինչ-որ ճանապարհներ վերանորոգել։ Այնպիսի տպավորություն ունեմ, որ նա պարզապես ուզում է մեզ ներքաշել այս պատմության մեջ, որպեսզի հետո ասի՝ «դե, Ռուսաստանն էլ համաձայն է դրա հետ»։ Սա պարզապես այն վառ օրինակներից մեկն է, թե ինչպես պարոն Թրամփը (ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ-խմբ․) և Միացյալ Նահանգների վարչակազմը բացարձակապես հաշվի չեն առնում, որ գոյություն ունեն ինչ-որ մեկի ազդեցության բնական ոլորտներ»,- նկատել է Զատուլինը:

Նա, վերլուծելով աշխարհաքաղաքական վերջին իրադարձությունները, որտեղ ԱՄՆ-ն դերակատարում է ունեցել, շեշտել է՝ միջազգային իրադրության, ձևերի և մեթոդների արմատական փոփոխություն է, որը տեղի է ունեցել մեկ խաղացողի՝ ԱՄՆ-ի գործողությունների հետևանքով՝ Թրամփի գլխավորությամբ:

«Եվ, իհարկե, մենք պետք է հասկանանք, թե դա ինչ է նշանակում մեզ համար, ինչ վտանգ կամ հնարավորություն է: Մի բան, որի մասին գուցե այնքան էլ լավ չգիտենք, բայց ահա երեք օր առաջ ՀՀ արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարն անոնսեցին «Թրամփի միջանցքի» մասին պայմանավորվածության մանրամասները, որը Հայաստանի տարածքով պետք է միացնի Թուրքիան Ադրբեջանի հետ։ Գործարքի հիման վրա այդ ընկերության բաժնետոմսերի 76%-ը, որը կշահի տարանցումից, կկազմակերպի ամեն ինչ և որին, ըստ էության, անցնում են ՀՀ ինքնիշխան իրավունքները, կպատկանի ԱՄՆ-ին, իսկ 24%-ը՝ Հայաստանին, այսինքն՝ երեք քառորդը Միացյալ Նահանգներին, իսկ մեկ քառորդը՝ հենց այն երկրին, որի տարածքով այն կանցնի։ Ընդ որում՝ մեր շահերը, նշենք, չեն հիշատակվել»,- հայտարարել է նա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+