Ռուսաստանից 1000 տոննա շաքարավազ կուղարկվի Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ այդ տվյալների՝ առաջիկա օրերին ռուսական շաքարը Հայաստան կուղարկվի երկաթուղով։
Հունվարի 9-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին Բաքվից դեպի Հայաստան նավթամթերքի 2-րդ խմբաքանակի առաքման մասին։ Վառելանյութի առաջին խմբաքանակն Ադրբեջանից ներկրվել էր 2025 թվականի դեկտեմբերի 19-ին, երբ Հայաստան էր մուտք գործել 1300 տոննա A95 բենզին հայ-վրացական սահմանին գտնվող Այրում կայարանով: Վառելիքը մատակարարվել էր Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթուղով՝ 22 երկաթուղային վագոնով:
Ըստ ԶԼՄ-ներում հրապարակված տվյալների՝ վառելիքի ներկրմամբ և վաճառքով զբաղվում են ԱԺ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի և գործարար Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված ընկերությունները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







