Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:50

Ինչպես Միքելանջելոն իր քննադատներին ներառեց Սիքստինյան կապելլայի որմնանկարում

Ինչպես Միքելանջելոն իր քննադատներին ներառեց Սիքստինյան կապելլայի որմնանկարում

Վերածննդի դարաշրջանի մեծագույն արվեստագետ Միքելանջելո Բուոնարոտին եկեղեցական քննադատների հարձակումներին արձագանքել է ոչ սովորական կերպով․ նա նրանց կերպարները ներառել է «Վերջին դատաստան» որմնանկարի մեջ՝ Սիքստինյան կապելլայում։ Այդ մասին գրում է Artnet-ը՝ հղում անելով ժամանակակիցների վկայություններին և արվեստաբանների ուսումնասիրություններին։

Սիքստինյան կապելլան, որը կառուցվել է XV դարի վերջին՝ Սիքստոս IV պապի նախաձեռնությամբ, արտաքին խիստ տեսքի ներքո պահպանում է Վերածննդի դարաշրջանի ամենանշանավոր գլուխգործոցներից մեկը։ Նրա ներքին հարդարման վրա աշխատած արվեստագետների թվում առավել մեծ ճանաչում է ստացել հենց Միքելանջելոն՝ հատկապես առաստաղի և արևմտյան պատի որմնանկարների շնորհիվ, որտեղ նա կյանքի վերջին տարիներին պատկերել է «Վերջին դատաստան» տեսարանը։

Սակայն ստեղծագործությունը ժամանակակիցների կողմից ընդունվել է ոչ միայն հիացմունքով։ Ըստ Artnet-ի՝ թե՛ եկեղեցական, թե՛ աշխարհիկ շրջանակների ներկայացուցիչներին վրդովեցրել են կանոններից շեղումները, մերկ կերպարների առատությունը և հին՝ հելլենա-հռոմեական պատկերների կիրառումը սրբազան սյուժեում։ Շատերի համար կրոնական թեմաների նման ազատ մեկնաբանությունն ընկալվել է որպես չափազանց սադրիչ և նույնիսկ վտանգավոր։

Որմնանկարի ամենակոշտ ընդդիմախոսների շարքում էին պապական արարողապետ Բիաջո դա Չեզենան և վենետիկյան սատիրիկ Պիետրո Արետինոն։ Դա Չեզենան հրապարակավ հայտարարում էր, որ նման պատկերներն ավելի հարմար են բաղնիքների կամ պանդոկների, քան պապական կապելլայի համար, և պահանջում էր ծածկել կերպարների մերկությունը՝ նախաձեռնելով, այսպես կոչված, «թզենու տերևների արշավը»։ Արետինոն էլ առաջարկել էր ոչնչացնել որմնանկարը, երբ Միքելանջելոն անտեսել էր նրա խորհուրդները։

Պատասխանելով քննադատությանը՝ նկարիչը հակառակորդներին ներառել էր հենց «Վերջին դատաստան» կոմպոզիցիայի մեջ։ Artnet-ի տվյալներով՝ Բիաջո դա Չեզենան դարձել է անդրաշխարհի դատավոր Մինոսի կերպարի նախատիպը՝ էշի ականջներով և օձով, որը կծում է նրա սեռական օրգանները։ Իսկ Արետինոյին Միքելանջելոն պատկերել է սուրբ Բարդուղիմեոսի կերպարով՝ ձեռքին պահած մաշկի միջոցով, որի մեջ հետազոտողները տեսնում են նկարչի ինքնապատկերը։

Այնուամենայնիվ, վերջնական որոշումը Միքելանջելոյինը չէր։ Նրա մահից հետո Տրիդենտի ժողովը կարգադրել էր ծածկել որմնանկարի մերկ պատկերները, և այլ վարպետներ ավելացրել էին վարագույրներ ու հագուստի տարրեր։ Այս միջամտությունները մինչ օրս պահպանվել են Սիքստինյան կապելլայի ինտերիերում՝ որպես հիշեցում արվեստագետի և իր ժամանակակիցների միջև տեղի ունեցած հակասության մասին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+