Դեկտեմբերի 27-ին Հայաստանի մարզերում և Երևանում սպասվում է ձյուն, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում կեսօրին սպասվում է 3-5, երեկոյան՝ 1-ից -1 աստիճան։ Շիրակի մարզում կեսօրին սպասվում է -2-ից 2 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում սպասվում է -2-ից 2 աստիճան։ Գեղարքունիքում կեսօրին սպասվում է -2-ից 2 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 0-4 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է -1-ից 1 աստիճան։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում կեսօրին սպասվում է 3-6 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում կեսօրին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 2-5 աստիճան։ Արմավիրում սպասվում է 3-6 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում կեսօրին կդիտվի 0-2 աստիճան։
Սյունիքի մարզում սպասվում է 0-2 աստիճան։ Արցախում, ըստ Yandex.com-ի, ցերեկը սպասվում է 8 աստիճան տաքություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







