Առաջիկա 10 օրերի ընթացքում Հայաստանը կգտնվի հզոր անտիցիկլոնի ազդեցության գոտում, որը հանրապետության ամբողջ տարածքում ապահովելու է պարզ երկինք և առանց տեղումների եղանակ, հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գարիկ Սուրենյանը։
Նրա խոսքով՝ ջերմաստիճանի էական տատանումներ չեն կանխատեսվում, չնայած օդի ջերմաստիճանը կշարունակի գերազանցել կլիմայական նորման 2-4 աստիճանով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







