Հայաստանում է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, Armenia Today-ը տեղեկացել է հավաստի աղբյուրներից։ Մեր տեղեկություններով՝ նա ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հյուրն է։
Ըստ լրատվամիջոցների՝ նա մասնակցում է հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստին։
Ավելի ուշ Գրիգորյանի խորհրդական Անի Բաբայանն Armenia Today-ին հաստատել է, որ Օվերչուկը Հայաստանում է։
Նա նշել է, որ այս պահին ընթանում է Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստ՝ հիշեցնելով, որ ՀՀ-ի կողմից միջկառավարական հանձնաժողովի նիստի համանախագահն է Գրիգորյանը, ՌԴ-ի կողմից՝ Օվերչուկը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







