Շուրջ վեց ամիս կալանավորված «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի գործով Քննչական մարմնի միակ «աննախադեպ» գործողությունը լեզվաբան-փորձագետի տան խուզարկությունն էր, հայտարարել է Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ լեզվաբանի դիրքորոշմամբ արձանագրվել էր, որ Կարապետյանի՝ Մայր Աթոռը պաշտպանող խոսքում կոչ չկա:
Վարդևանյանը նաև հայտնել է, որ Քննչական մարմնին ներկայացվել են նախաքննության ձգձգումը կանխող, ակտիվ գործողություններ կատարելու պահանջով միջնորդություններ, որոնք մերժվել են:
Փաստաբանը հիշեցրել է, որ դեկտեմբերի 11-ին Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով պաշտպանական թիմի բողոքում արձանագրված պահանջներից մեկը, հստակ նշել էր, որ Կարապետյանի քրեական վարույթի ձգձգումը խնդրահարույց է և հանգեցնում է մարդու հիմնարար իրավունքների խախտման:
Վերաքննիչ դատարանը դեկտեմբերի 11-ին մերժել էր Կարապետյանի կալանքը երկարացնելու դեմ բողոքը, ինչը փաստաբանները գործարարի նկատմամբ «քաղաքական հետապնդման շարունակություն» են համարում։
Հունիսին Կարապետյանին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Դատարանն օգոստոսի 15-ից սկսած արդեն մի քանի անգամ երկարացրել է բարերարի կալանքը։ Նոյեմբերի 13-ին ՔԿ-ն Կարապետյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու միջնորդություն էր ներկայացրել, որը բավարարվել էր:
Կարդացեք նաև՝
«Պայքար՝ մեր ձևով». Երևանում հավաք ու երթ է անցկացվել՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր
«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը
«Իրավական ամենաթողություն է»․ Սամվել Կարապետյանի փաստաբանները կբողոքարկեն կալանքը երկարաձգելու որոշումը
«Լսել մարդկանց և կիսել գաղափարները»․ կայացավ Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժման շնորհանդեսը
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







