Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 16:31

Շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար

Ձեզ ենք ներկայացնում շաբաթվա՝ դեկտեմբերի 15-22-ի աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար։

Խոյ

Լսեք ինքներդ ձեզ և կհասկանաք, թե ինչպես վարվել: Կյանքի վերաբերյալ Ձեր գաղափարներն ու տեսակետները ձեզ նոր և անկեղծ ընկերներ ունենալու հնարավորություն կտան։

Ցուլ

Այս շաբաթը ձեզ կբերի ակտիվության աճ մասնագիտական գործունեության և ստեղծագործական որոնումների ոլորտում: Բայց զգոն եղեք, քմահաճ բախտը կարող է ցանկացած պահի շրջվել: Ուրբաթ օրն սպառնում է լինել բավականին բարդ և տհաճ, փորձեք ավարտել այն, ինչ սկսել եք, հաղորդակցությունը կրճատեք անհրաժեշտ նվազագույնի:

Երկվորյակ

Ձեր ինտուիցիան թույլ կտա ակտիվորեն գործել՝ միաժամանակ ընտրելով ջանքերի կիրառման ամենահաջող ուղղությունները: Այս շաբաթ դուք լրացուցիչ շահույթ կստանաք, ձեզ կհրավիրեն ժամադրությունների, սեր կխոստովանեն։ Դուք կհասկանաք, որ ամենախենթ երազանքներն իրականանում են:

Խեցգետին

Շաբաթը Ձեզ հաջողություն է խոստանում գաղափարների և ծրագրերի իրականացման գործում։ Դեն նետեք մանր դետալները, կենտրոնացեք ամենակարևորի վրա, այժմ կարող եք շոշափելի քայլ առաջ կատարել կարիերայի և բարեկեցության հարցերում: Եղեք նրբանկատ, բայց, միևնույն ժամանակ, ճիշտ ձևով պաշտպանեք Ձեր շահերը ձեր վերադասի հետ շփվելիս:

Առյուծ

Եթե հնարավորություն կա, փորձեք այս օրերին խուսափել ձեր վերադասի հետ շփումից, քանի որ դա հաճելի պահեր չի բերի։ Դուք այժմ ավելի քան երբևէ խորաթափանց եք, օգտագործեք այս պայմանը՝ շատ հարցեր պարզելու համար:

Կույս

Ձեր նպատակներն ու ծրագրերը պետք է թաքցնել ուրիշներից, և ամեն ինչ կստացվի լավագույն ձևով: Կազմակերպվածություն, խոհեմություն՝ այս հատկությունները ձեզ պարզապես անհրաժեշտ կլինեն: Շաբաթվա կեսին պետք է պատրաստ լինեք ողջամիտ փոխզիջումների: Հանգստյան օրերին կհաջողվի համատեղել աշխատանքը հանգստի հետ։

Կշեռք

Այս շաբաթ փորձեք շտկել կուտակված սխալներն ու անճշտությունները, հարթել հարաբերություններում առկա մանր հարցերը։ Մեծ գործերը կհասցնեք ավելի ուշ, հիմա փոքրերի ժամանակն է։ Շաբաթ օրը կարող է լինել անսպասելի հայտնագործությունների և պատկերացումների օր, շատ խնդիրներ կլուծվեն։

Կարիճ

Շաբաթը խոստանում է լինել հագեցած և բեղմնավոր: Դուք լի եք էներգիայով, բայց մի մոռացեք նաև հանգստի մասին։ Կստանաք շահավետ առաջարկ: Հենց հիմա կա հնարավորություն վաստակել լավ և բարձրանալ կարիերայի սանդուղքով։ Ձեզ հաճելի նորություններ են սպասում։ Պետք է զգույշ լինեք ձեր առողջության նկատմամբ։

Աղեղնավոր

Այս շաբաթ կարևոր է պլանավորել ձեր գործողություններն առնվազն մի քանի քայլ առաջ: Թվում է, թե դուք կունենաք ամպերի մեջ սավառնելու հակում և պատրանքային գաղափարներ ձեր ունակությունների մասին: Արդյունքում, երբ ինչ-որ բան ձախողվում է, դուք կարող եք ավելի շատ հիասթափվել։ Ավելի իրատեսորեն նայեք իրերին և հույս դրեք միայն ինքներդ ձեզ վրա: Դա հաջողության ճանապարհն է:

Այծեղջյուր

Այս շաբաթ ծրագրերը հաջողությամբ իրականացնելու համար ձեզ հարկավոր է հավաքել ամբողջ լավատեսությունը և թույլ չտալ, որ սեփական համառությունը փչացնի ամբողջ գործը: Ձեր հարազատները կարող են վիրավորվել։ Հինգշաբթի և ուրբաթ օրերին խոստումներ մի տվեք, քանի որ դրանք դժվար կլինի կատարել: Հանգստյան օրերին փորձեք հարստացնել ձեզ նոր տպավորություններով։

Ջրհոս

Շատ կենսական հարցերի լուծումն այժմ թելադրված կլինի ձեր կյանքը հեշտացնելու և ֆինանսական վիճակը բարելավելու ցանկությամբ։ Երեքշաբթի ձեզ կարող են գործուղման ուղարկել: Չորեքշաբթի թույլ տվեք ինքներդ ձեզ ինչ-որ էլեգանտ բան ձեռք բերել:

Ձկներ

Ձեզ սպասվում է հաջողություն մասնագիտական և անձնական ոլորտներում։ Թվում է, թե ինչ-որ մեկը գողացել է ձեր սիրտը: Մի վախեցեք ավելի մոտ ու անկեղծ լինելուց, այդ սերը փոխադարձ է: Հանգստյան օրերն անցկացրեք սիրելիի հետ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+