Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:40

Ռուսական բիզնեսն սկսել է զգուշորեն մոտենալ Հայաստանի հետ աշխատանքին․ Օվերչուկ

Ռուսական բիզնեսն սկսել է զգուշորեն մոտենալ Հայաստանի հետ աշխատանքին․ Օվերչուկ

Ռուսական բիզնեսն սկսել է զգուշորեն մոտենալ Հայաստանի հետ աշխատանքին, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանն ու Ռուսաստանն, ընդհանուր առմամբ, լավ կապեր են պահպանում, սակայն երկրների միջև առևտուրն զգալիորեն նվազել է 2025 թվականին։

«Այս տարի նկատել ենք Հայաստանի հետ տնտեսական առևտրի անկում, եթե խոսքը Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխադարձ առևտրի մասին է։ Անցած տարի, ինչպես հիշում եք, մեր երկրների միջև առևտուրը կազմել է 12,4 մլրդ դոլար։ Այս տարի այն, հավանաբար, կկազմի շուրջ 6 մլրդ դոլար։ Սա զգալի անկում է»,- ընդգծել է փոխվարչապետը։

Նրա խոսքով՝ ինչ-որ պահի Հայաստանն ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրոպական Միության և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև։

«Եվրամիության հետ Հայաստանի մերձեցման վերաբերյալ բազմիցս խոսել ենք։ Կարծում ենք, որ երկու ինտեգրացիոն միավորումներին անդամակցությունն անհամատեղելի է։ Ինչ-որ պահի Հայաստանի ժողովուրդն ստիպված կլինի ընտրություն կատարել»,- ասել է նա։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար նպատակ չէ, իսկ ԵՄ անդամ դառնալը նպատակ է։

Կառավարությունը հունվարի 9-ի նիստում հավանություն էր տվել ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագծին։ Փաշինյանն ընդգծել էր, որ նախագիծը չի նշանակում Հայաստանի անհապաղ անդամակցում ԵՄ-ին, և վերջին խոսքը պետք է հայտնեն քաղաքացիները՝ հանրաքվեի միջոցով։ Նույն օրը Կրեմլից նշել էին, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել և՛ ԵՄ, և՛ ԵԱՏՄ անդամ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+