Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+7°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 22:33

Հանրապետության դպրոցներում բացակայությունների միջին թիվը, նախորդ շաբաթվա տվյալներով, չի հասել 20%-ի․ ԿԳՄՍՆ

Հանրապետության դպրոցներում բացակայությունների միջին թիվը, նախորդ շաբաթվա տվյալներով, չի հասել 20%-ի․ ԿԳՄՍՆ

Հանրապետության դպրոցներում բացակայությունների միջին թիվը, նախորդ շաբաթվա տվյալներով, չի հասել 20%-ի, Armenia Today-ին հայտնեցին ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունից։ 

Ըստ նրանց՝ այս թիվը ներառում է ոչ միայն հիվանդությունների պատճառով բացակայությունները, այլև աշակերտների բացակաների ամբողջական թիվը։

ԿԳՄՍ նախարարությունը չունի սուր շնչառական վարակների պատճառով հեռավար ուսուցման անցնող դասարանների թիվը, քանի որ այդ թիվն անընդհատ փոփոխվում է։ Նախարարության տվյալներով՝ չկան դպրոցներ, որոնք ամբողջությամբ անցել են հեռավար ուսուցման։

Գերատեսչության փոխանցմամբ՝ Առողջապահության նախարարությունը դեկտեմբերի 3-ին ցուցում է ուղարկել համաճարակային ֆիլտր ներդնել դպրոցներում։ 

«Երբ չափումների ժամանակ պարզվում է, որ վատառողջ երեխաների թիվը 20%-ը գերազանցում է, երեխաները մի քանի օրով անցնում են հեռավարի։ Դպրոցում սովորական դասերին վերադարձի դեպքում նույնպես երեխաներն ստուգում են անցնում ֆիլտրի միջոցով։ Անհրաժեշտության դեպքում հեռավարը շարունակում են»,- նշել են ԿԳՄՍՆ-ից։

Հայաստանում սուր շնչառական վարակների ակտիվացման ֆոնին դպրոցների կամ մանկապարտեզների դասապրոցեսը կանգնեցնելու իրավիճակ չկա, սակայն 20%-ից ավել բացակայություն ունեցող դասարանները կարող են անցնել հեռավար ուսուցման, հայտարարել էր Առողջապահությսն նախարար Անահիտ Ավանեսյանը։ Ավելի ուշ նա նշել էր, որ հեռավարի անցած դասարանների մասին տեղեկություն չունի, սակայն դպրոցահասակ երեխաներն ավելի խոցելի են H3N2 շտամի նկատմամբ։
 



© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+