«Ահավոր քիչ է», «Պետք է 180 հազար ստանա» և «3500 դրամը բավարար է»․ հարցում՝ կենսաթոշակի մասին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ կառավարությունը նախատեսում է հաջորդ տարի կենսաթոշակները բարձրացնել 3500 դրամով: Armenia Today-ի նկարահանող խումբը քաղաքացիներից հարցրել էր, թե ինչպե՞ս են նրանք վերաբերում կառավարության այս քայլերին, արդյոք պետությունը բավարար չափով նվիրվա՞ծ է կենսաթոշակառուների սոցիալական կարիքները հոգալուն և ինչի՞ց պետք է կախված լինեն պետական ծառայողների աշխատավարձերը։ Հարցման մասնակիցների մեծ մասը դժգոհություն էր հայտնել կառավարության որոշման վերաբերյալ, քանի որ Հայաստանում կենսաթոշակներն այնքան ցածր են, որ կենսաթոշակառուները չեն կարողանում հոգալ իրենց հիմնական կարիքները:
«Օրենք չկա, կործանված ենք»․ «Ճիշտ են արել»․ հարցում՝ Էջմիածնում իրավապահների գործողությունների մասին
Իրավապահ մարմինները հունիսի վերջին երկամսյա կալանք էին սահմանել արքեպիսկոպոսներ Բագրատ Գալստանյանի, Միքայել Աջապահյանի և ընդդիմադիր «Սրբազան պայքար» շարժման 15 կողմնակիցների նկատմամբ։ Աջապահյանին մեղադրում են իշխանության զավթման հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ, իսկ Գալստանյանին և «Սրբազան պայքարի» կողմնակիցներին՝ հեղաշրջում կազմակերպելու փորձի։ Աջապահյանին ձերբակալելու փորձի ժամանակ հատուկջոկատայինները ներթափանցել էին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նստավայրի տարածք՝ Էջմիածնում։ Armenia Today-ի նկարահանող խումբը Երևանի և Էջմիածնի բնակիչներից հետաքրքրվել էր նրանց կարծիքը՝ կապված այդ կալանավորումների, այդ թվում՝ հոգևորականների ձերբակալման և իրավապահների գործողությունների հետ Սուրբ Էջմիածնի տարածքում։
«Չուլանը քիչ է ասել», «հակահայկական են». հարցում՝ եկեղեցու վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին
Մեր եկեղեցիները «չուլանացված են», ՀՀ կառավարության մայիսի 29-ի նիստին ասել էր Փաշինյանը: Ըստ նրա՝ մարզահամերգային համալիրում հարսանիք կազմակերպելու հարցը քննադատելու փոխարեն հարկավոր է այս մասին մտածել: Վարչապետը եկեղեցիներ էր գնացել ու այնտեղ տեսել անպետք իրեր, նույնիսկ՝ աղբ: Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչներից ոմանք սուր են արձագանքել այս հայտարարությանը՝ ասելով, որ նման կերպ Փաշինյանը վիրավորում է յուրաքանչյուր հավատացյալի: Armenia Today-ի նկարահանող խումբը հայաստանցիներից հետաքրքրվել է, թե վարչապետին հարի՞ր է նման արտահայտություն անելը, ի՞նչ վիճակում են եկեղեցիները, ի՞նչ պետք է անեն կառավարությունն ու եկեղեցին դրանց բարելավման համար:
«Բոյկոտում եմ, ոչինչ չի փոխվել», «թանկացումն արդարացված է»․ երևանցիները՝ տրանսպորտի նոր սակագների մասին
Երևանի բնակիչներն ավելի քան երկու շաբաթ բողոքի ցույցեր էին անցկացնում՝ պահանջելով 150-100 դրամ նվազեցնել հասարակական տրանսպորտի ուղևորափոխադրման միանվագ վճարը։ Բողոքի ցույցերը չէին դադարել նաև քաղաքապետի որոշումից հետո, ըստ որի՝ չեղարկվել էր մեկօրյա և յոթօրյա տոմսերի ուղևորությունների քանակի սահմանափակումը, երեք ուղևորության ժամկետը 90 րոպեից դարձել էր 180 րոպե, ընդլայնվել էր նպաստառուների ցանկը, որին քաղաքային իշխանություններն ավելացրել էին Երևանում չգրանցված թոշակառուներին և ցածր եկամուտ ունեցողներին։ Armenia Today-ի նկարահանող խումբը զրուցել էր երևանցիների հետ, թե ինչպե՞ս են վերաբերում սակագնի փոփոխություններին, արդյոք 1 ուղևորության համար 150 դրամ սակագինն ընդունելի՞ է և ո՞ր դեպքում այս գինն արդարացված կլիներ։
«Վարկանիշը բարձր է», «Վախենում են», «Չեմ մեկնաբանում». քաղաքացիները՝ Կարապետյանի կալանքը երկարաձգելու մասին
Շուրջ 15 ժամ տևած դատական նիստից հետո Հակակոռուպցիոն դատարանը նոյեմբերի 18-ին 2 ամսով երկարաձգել էր «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։ Հունիսին Կարապետյանին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Դատարանը «մեր ձևով» եկեղեցուն սատարելու խոսքի համար գորածարարին մեղադրանք էր առաջադրել իշխանությունը բռնությամբ զավթելու հրապարակային կոչի հատկանիշով։ Ավելի ուշ գործարարին տնտեսական բնույթի մեղադրանքներ էին առաջադրվել՝ փողերի լվացման, հարկեր և տուրքեր չվճարելու կազմակերպման հատկանիշներով։ Armenia Today-ը քաղաքացիներից հետաքրքրվել էր՝ ինչպե՞ս են վերաբերվում Կարապետյանի կալանքը երկարաձգելուն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







