Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 17:51
Շտապ Աշտարակում շինանյութի խանութի պահեստում հրդեհ է բռնկվել

Խոսում է երկիրը. ինչպես են փոխվել Հայաստանի բնակիչների տրամադրությունները

Խոսում է երկիրը. ինչպես են փոխվել Հայաստանի բնակիչների տրամադրությունները

Հայաստանում հասարակական տրամադրությունները 2025 թվականին փոխվել են քաղաքական վեճերի, տնտեսական դժվարությունների և սոցիալական փոխությունների ֆոնին։ Armenia Today-ն ամբողջ տարին հարցումներ է անցկացրել ամբողջ երկրով մեկ՝ հասկանալու համար, թե ո՞ր թեմաներն են որոշիչ դարձել քաղաքացիների համար։

Իրական գործողությունների պահանջ. հարցվածների ավելի քան 50%-ը հոգնել է իշխանությունից և ընդդիմությունից

ՀՀ բնակիչների մոտ կեսը դեռևս չի հավատում փոփոխություններին, և խորհրդարանական ընտրությունների դեպքում դժվարանում է նախապատվություն տալ որևէ քաղաքական ուժի։ Armenia Today-ի սոցիոլոգիական հարցման արդյունքները վկայում են, որ ընտրական տրամադրություններում քաղաքացիների մոտ անվստահություն կա, ինչպես նաև քաղաքականությունից հեռու լինելու միտում: Ընտրողները չեն վստահում ո՛չ իշխանությանը, ո՛չ պետական ինստիտուտներին, ո՛չ ընդդիմությանը, որի ներկայացուցիչների մեծամասնությունը քաղաքականության մեջ ավելի քան 30 տարվա փորձ ունի:

Վստահության ճգնաժամ. ինչպես կքվեարկեն ՀՀ բնակիչներն ընտրություններում. Armenia Today-ի հարցումը

Հարցման արդյունքները ցույց են տվել, որ 368 մասնակցից 27,7%-ն (102 քաղաքացի) իր ձայնը կտար իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Հարցվածների 45,1%-ը (166 մարդ) հայտնել էր, որ այսօրվա քաղաքական դաշտում գործող և նախկին քաղաքական գործիչների շարքում չի տեսնում որևէ մեկին, ում օգտին կքվեարկեր։ 5,4%-ը (13 պատասխանող) նշել էր, որ սպասում է նոր քաղաքական ուժի ձևավորմանը, որը կապ չունի նախկին կամ ներկա իշխանությունների հետ, և կկարողանա շտկել երկրի ծանր իրավիճակը։

«Փաշինյանը պետք է հեռու մնա Գյումրիից», «Վարդան Ղուկասյանից դժգոհ ենք»․ հարցում

Փաշինյանն Ազգային ժողովում քննադատել էր Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հայտարարությունները՝ Միութենական պետության մաս կազմելու մասին (Ղուկասյանին այդ հայտարարություններից որոշ ժամանակ անց կալանավորել էին)։

Armenia Today-ը քաղաքացիներից հետաքրքրվել էր, թե ինչպե՞ս են վերաբերվում կառավարության հայտարարություններին Ղուկասյանի վերաբերյալ, գո՞հ են քաղաքապետի աշխատանքից, և Գյումրիում ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել վերջին շրջանում՝ Ղուկասյանի պաշտոնավարման օրոք։ Հարցվածների մեծամասնությունն ասել էր, որ դեմ է Փաշինյանի հայտարարություններին, քանի որ Ղուկասյանին ընտրել է ժողովուրդը, և որ իրենք գոհ են քաղաքապետի աշխատանքներից: Նրանք վստահություն էին հայտնել, որ այս ամենի հիմքում քաղաքական ենթատեքստ կա։

Խաղաղության ուղի՞, թե՞ կոմերցիոն գործարք`առանց երաշխիքի. փորձագետները և սյունեցիները՝ Թրամփի ուղու մասին

Սպիտակ տանը կայացած բանակցություններից հետո Հայաստանի վարչապետը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ստորագրել էին համատեղ հռչակագիր, որը նախատեսում է ստեղծել TRIPP («Թրամփի ուղի հանուն միջազգային բարգավաճման և խաղաղության»-խմբ.) տրանսպորտային երթուղի։ Armenia Today-ի նկարահանող խումբն այցելել էր Մեղրի և Կապան քաղաքներ՝ հասկանալու համար, թե մարդիկ ի՞նչ են մտածում Հայաստանի իշխանությունների որոշման մասին, հավատո՞ւմ են արդյոք Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման հնարավորությանը և պատրաստվո՞ւմ են օգտվել «ապաշրջափակված» ճանապարհներից։ Տեղացիների մեծ մասն ստորագրություններն ու համաձայնագրերը կեղծ էին անվանել՝ նշելով, որ թույլերի կարծիքի հետ ոչ ոք հաշվի չի նստում։ 

«Լավ ծրագիր չէ, որովհետև հետո չես կարող ասել՝ ինչ կլինի, եթե ճանապարհը 100 տարով տալիս ես, միգուցե առևտրի առումով էժանացումներ լինեն, բայց դա լավ բանի չի բերելու մեզ»,- նշել էր սյունեցիներից մեկը:

Գյումրիի «Վառեմ-մարեմ» շենքը նոր շունչ է ստանում․ «Տաշիր»-ն սկսել է վերակառուցումը

«Տաշիր» բարեգործական հիմնադրամը նախապատրաստական աշխատանքներից հետո սկսել է Գյումրիի «Վառեմ-մարեմ» շենքի վերականգնման աշխատանքները․ այժմ այն նոր շունչ կստանա: Շենքը հայտնի է դարձել ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն» ֆիլմի տեսարաններից մեկով։

Armenia Today-ը գյումրեցիների ու վերակառուցմամբ զբաղվող մասնագետների հետ զրուցել էր շենքի նշանակության, նոր գաղափարների ու վերակառուցումից հետո նախատեսվող նոր ծրագրերի մասին։

«Վարկանիշը բարձր է», «Վախենում են», «Չեմ մեկնաբանում». քաղաքացիները՝ Կարապետյանի կալանքը երկարաձգելու մասին

Հունիսին «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Դատարանը «մեր ձևով» եկեղեցուն սատարելու խոսքի համար գորածարարին մեղադրանք էր առաջադրել իշխանությունը բռնությամբ զավթելու հրապարակային կոչի հատկանիշով։ Ավելի ուշ գործարարին տնտեսական բնույթի մեղադրանքներ էին առաջադրվել՝ փողերի լվացման, հարկեր և տուրքեր չվճարելու կազմակերպման հատկանիշներով։ Armenia Today-ը քաղաքացիներից հետաքրքրվել էր՝ ինչպե՞ս են վերաբերվում Կարապետյանի կալանքը երկարաձգելուն։

 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+