• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
21 Հուլիս 2026 14:56
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Խաղաղության ուղի՞, թե՞ կոմերցիոն գործարք`առանց երաշխիքի. փորձագետները և սյունեցիները՝ Թրամփի ուղու մասին

Էքսկլյուզիվ, Տարածաշրջան, Քաղաքականություն,
21 Օգոստոս 2025 08:30
ShareShareShare
telegram

Սպիտակ տանը ուրբաթ օրը կայացած բանակցություններից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրեցին համատեղ հռչակագիր, որը նախատեսում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի։ Հայաստանի իշխանությունները հայտարարում են դիվանագիտական մեծ հաջողության մասին, սակայն ընդդիմությունն ու փորձագիտական հանրությունը նախազգուշացնում են, որ ԱՄՆ-ի նախագիծը կրկնում է այն միջանցքի տրամաբանությունը, որն առաջ էր տանում Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո։

Երթուղին պետք է Հայաստանի հարավով կապի Ադրբեջանը Նախիջևանի հետ։ Թրամփը նշել է, որ Հայաստանը ստեղծում է «բացառիկ գործընկերություն» Միացյալ Նահանգների հետ՝ այս միջանցքը զարգացնելու համար, որը տրամադրվում է 99 տարով։

Armenia Today-ի նկարահանող խումբն այցելել է Մեղրի և Կապան քաղաքներ՝ հասկանալու համար, թե մարդիկ ի՞նչ են մտածում Հայաստանի իշխանությունների որոշման մասին, հավատո՞ւմ են արդյոք Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման հնարավորությանը և պատրաստվո՞ւմ են օգտվել «ապաշրջափակված» ճանապարհներից։

«Ես ընդհանրապես լավատեսորեն չեմ նայում, երբ հետագայում խնդիր լինի փակել, այլ պատերազմի առիթ է տալու», - ասել է քաղաքացիներից մեկը:

«Լավ ծրագիր չէ, որովհետև հետո չես կարող ասել՝ ինչ կլինի, եթե ճանապարհը 100 տարով տալիս ես, միգուցե առևտրի առումով էժանացումներ լինեն, բայց դա լավ բանի չի բերելու մեզ», - նշել է մեկ այլ սյունեցի:

Հարցման մասնակիցներից ոմանք էլ այս ստորագրությունները, համաձայնությունները կեղծ էին որակում՝ նշելով, որ թույլի ոչ ոք հաշվի չի նստում:

Ադրբեջանը Նախիջևանի հետ Մեղրիով կապող արտատարածքային միջանցքի բացման հարցն առաջին անգամ քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ԱՄՆ-ում 24 տարի առաջ՝ (Քի Ուեսթի բանակցություններին)։ Այդ ժամանակ Հայաստանը ներկայացնում էր նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ադրբեջանը՝ նախագահ Հեյդար Ալիևը, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան, բանակցություններում հանդես էին գալիս որպես միջնորդներ, ինչը գործընթացին հաղորդում էր միջազգային լեգիտիմություն և հավասարակշռություն։

Այդ ժամանակ քննարկվել է տարածքային փոխզիջման տարբերակը․ Հայաստանը պահպանում էր Բերձորի (Լաչին) միջանցքի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողությունը, իսկ Ադրբեջանը մուտք էր ստանում Մեղրիով անցնող ճանապարհին՝ (Իրանի հետ սահմանակից հատվածում)Նախիջևանի հետ կապվելու համար։ Միաժամանակ, քննարկել էին ճանապարհը բացելու տարբեր ձևաչափեր՝ սկսած էքստրատերիտորիալությունից մինչև միջազգային կամ համատեղ կառավարում։ Կողմերը չեն կարողացել համաձայնության գալ, քանի որ Ադրբեջանը չի հրաժարվել Լաչինի միջանցքի և Արցախի նկատմամբ տարածքային պահանջներից՝ Մեղրիի ճանապարհի դիմաց։

Փորձագետների կարծիքները երթուղու հարցում բաժանվում են. Հրանտ Միքայելյանի գնահատմամբ, օրինակ, այսպես կոչված՝ «Թրամփի միջանցք» ստեղծելու պայմանավորվածությունը կդառնա Ադրբեջանի կողմից երկար տարիներ առաջ մղվող «Զանգեզուրի միջանցքի» գաղափարի իրագործումը։ Այդ երթուղին, Միքայելյանի բնորոշմամբ, լուրջ ռիսկեր է պարունակում Հայաստանի համար: Դա, ըստ նրա, Հանրապետության նկատմամբ լինելու է արտատարածքային  (այսինքն՝ անցնելով Հայաստանի սուվերեն տարածքով, այն ոչ մի կերպ չի վերահսկվելու Հայաստանի կողմից), հսկելու են ամերիկյան մասնավոր ռազմական ընկերության զինված աշխատակիցները։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը կորցրել է մոդերատորի դերը տարածաշրջանում, իսկ բանակցային գործընթացն ամբողջությամբ անցել է ԱՄՆ-ի վերահսկողության տակ։ Փորձագետի կարծիքով՝ նախագիծն ուղղված է Իրանի, Ռուսաստանի և հենց Հայաստանի դեմ։ Միջանցքը կապահովի ադրբեջանական և թուրքական բեռների անարգել փոխադրումը, և հետախուզական գործունեության հարթակ կդառնա Իրանի հյուսիսային հատվածների համար, համոզված է Միքայելյանը։

ՀՀ ընդդիմադիր քաղաքական ուժերը, նախաձեռնությունները խորը մտահոգություններ են հայտնում ու դատապարտում Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագիրը: Բոլոր ընդդիմադիր գործիչները միասնական են այն հարցում, որ առանց բանտարկյալների պարտադիր ազատ արձակման, զորքերի դուրսբերման, փախստականների վերադարձի իրավունքի ապահովման և միջազգային անվտանգության երաշխիքների տրամադրման խաղաղության համաձայնագիրը չի հանգեցնի խաղաղության, այլ միայն կմեծացնի նոր պատերազմների և հայկական պետության հետագա թուլացման սպառնալիքը։

Փորձագետ Դավիթ Հարությունովն էլ նշում է՝ համաձայնելով ԱՄՆ-ի մասնակցությանը Սյունիքով երթուղու ստեղծմանը՝ հայկական կողմն առնվազն այս փուլում փորձում է խուսափել Սյունիքի շուրջ իրադարձությունների զարգացման առավել անբարենպաստ և անդառնալի՝ ուժային տարբերակից և որոշակի դադար ստանալ Ադրբեջանի կողմից ռազմական ճնշման տեսանկյունից: 

Քաղաքագետի համոզմամբ՝ Հայաստանի ղեկավարությունը խաղադրույք է կատարում այն բանի վրա, որ ամերիկյան բիզնեսի ակտիվ ներգրավումը նախագծում արդեն ինքնին կդառնա անվտանգության գործոն: Հարությունովը հայտարարում է նաև, որ Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը բազմաթիվ թերություններ ունի: Մասնավորապես, հայկական կողմը փաստացի առնվազն թուլացնում է վերահսկողությունը Սյունիքի մարզի առանցքային հատվածի նկատմամբ: Քաղաքագետը շեշտում է, որ զուգահեռաբար Հայաստանն իր տարածքը վերածում է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Իրանի միջև հակամարտության կետի, ինչն ապագայում կործանարար հետևանքներով է հղի:

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն այս շաբաթ երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Հայաստան։ Փաշինյանի հետ քննարկել են ապաշրջափակման գործընթացին վերաբերող հարցեր, իսկ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում նա հայտարարել է, որ Թեհրանը գտնում է՝ տարածաշրջանում պետք է կառավարումը լինի կովկասյան:

«Խնդիրների արտապատվիրակումը տարածաշրջանից դուրս տերություններին իրավիճակը տարածաշրջանում ավելի է բարդացնում», - ասել է նա:

Փաշինյանն իր հերթին վերահաստատել է, որ  Հայաստանի և Իրանի համար երկու պետությունների միջև միջազգային սահմանների անխախտելիությունն ու անխափան հաղորդակցությունն ունի կենսական նշանակություն:

Իր ուղերձում Փաշինյանը մեկնաբանել է TRIPP-ի համաձայնությունը, որի մասին ոչ մի մանրամասն հատնի չէ։

Փորձագետները նշում եմ, որ իրենք էլ չգիտեն, թե հատկապես ինչ խաղաղություն է բերել նախաստորագրված համաձայնագիրը, առավել ևս այն դեպքում, երբ  հաղորդակցության ուղիների վերականգնման, կառուցման հատվածներում նախ պետք է հստակեցվի, սահմանազատվի և սահմանագծվի Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը։ Դեռ չկա այդ սահմանը, և այդ խաղաղությունը ինչ պատկեր կունենա քարտեզի վրա, ընդհանրապես հնարավոր չէ կանխատեսել։

Մինչ Հայաստանը Սյունիքի տարածքով անցնող ճանապարհը հանձնում է ԱՄՆ-ի կառավարմանը՝ անհայտ պայմաններով, դեռևս միայն նախաստորագրված փաստաթղթերով և ոչ երաշխավոր հանդիսացող Թրամփի մասնակցությամբ, այդ նախնական ստորագրությունները ընդամենը մեկ քայլով ևս մոտեցնում են ԱՄՆ նախագահին Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալու երազանքին, որը նա անթաքույց կարևորում է։ Այս նախագիծը վերջինիս համար, փորձագետներից շատերի գնահատականով, ըստ էության, կոմերցիոն նշանակության խնդիր է:

Մանրամասն՝ Armenia Today-ի տեսանյութում:

telegram
Tags: TRIPPԱդրբեջանէքսկլյուզիվԹրամփի ուղիՀայաստան

Հարակից հրապարակումներ

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

21 Հուլիս 2026 14:54

ԿԸՀ-ն հանձնում է պատգամավորների մանդատները (ուղիղ)

ԿԸՀ-ն հանձնում է պատգամավորների մանդատները (ուղիղ)

21 Հուլիս 2026 14:27

Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

21 Հուլիս 2026 14:13

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունում սահմանադրական բարեփոխումների շրջանակում քննարկում են կառավարման կիսանախագահական համակարգի անցնելու հնարավորությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում...

Դատախազը դադարեցրել է Ծառուկյանի նկատմամբ հարկերից խուսափելու մեղադրանքը․ փաստաբան

Դատախազը դադարեցրել է Ծառուկյանի նկատմամբ հարկերից խուսափելու մեղադրանքը․ փաստաբան

21 Հուլիս 2026 13:29

Դատախազը դադարեցրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խոշոր չափերով հարկերից խուսափելու մեղադրանքը, հայտնել է փաստաբան Երեմ...

Հորդառատ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները

Հորդառատ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները

21 Հուլիս 2026 11:19

Թբիլիսիում հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը տեղացած հորդառատ անձրևը հեղեղել է փողոցներ, բակեր և նկուղներ, վնասել ճանապարհահատվածներ ու ենթակառուցվածքներ, հայտնում...

The Guardian: Царукян намерен достроить статую Христа после неудачи на выборах

Ծառուկյանը ՔԿՀ-ից հայտարարել է ՀՀ-ում առաջատար բուհի մասնաճյուղ բացելու ծրագրի մասին

21 Հուլիս 2026 10:39

Երկու ամսով կալանավորված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ շարունակելու է շինարարական ծրագրերը Հայաստանում, ինչպես նաև...

Load More
Xosum
  • Լուրեր
Հնդկաստանում սողանքի հետևանքով թունել է փլուզվել. կան զոհեր

Հնդկաստանում սողանքի հետևանքով թունել է փլուզվել. կան զոհեր

21 Հուլիս 2026 14:55
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

21 Հուլիս 2026 14:54
ԿԸՀ-ն հանձնում է պատգամավորների մանդատները (ուղիղ)

ԿԸՀ-ն հանձնում է պատգամավորների մանդատները (ուղիղ)

21 Հուլիս 2026 14:27
Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

21 Հուլիս 2026 14:13
Իրանցիները Ծառուկյանին 14,5 մլն դոլար են պարտք, առերեսում ենք պահանջել․ փաստաբաններ

Իրանցիները Ծառուկյանին 14,5 մլն դոլար են պարտք, առերեսում ենք պահանջել․ փաստաբաններ

21 Հուլիս 2026 14:12
Զինեդին Զիդանը նշանակվել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ․ ԶԼՄ

Զինեդին Զիդանը նշանակվել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ․ ԶԼՄ

21 Հուլիս 2026 13:51
«Առինջ մոլը» բնականոն գործում է, «Արարատ» գործարանում գույքագրումներ են․ Տոնոյան

«Առինջ մոլը» բնականոն գործում է, «Արարատ» գործարանում գույքագրումներ են․ Տոնոյան

21 Հուլիս 2026 13:42
Դատախազը դադարեցրել է Ծառուկյանի նկատմամբ հարկերից խուսափելու մեղադրանքը․ փաստաբան

Դատախազը դադարեցրել է Ծառուկյանի նկատմամբ հարկերից խուսափելու մեղադրանքը․ փաստաբան

21 Հուլիս 2026 13:29
Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ

Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 12:16
Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է (ուղիղ)

Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է (ուղիղ)

21 Հուլիս 2026 11:46
Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

21 Հուլիս 2026 11:40
Հորդառատ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները

Հորդառատ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները

21 Հուլիս 2026 11:19
The Guardian: Царукян намерен достроить статую Христа после неудачи на выборах

Ծառուկյանը ՔԿՀ-ից հայտարարել է ՀՀ-ում առաջատար բուհի մասնաճյուղ բացելու ծրագրի մասին

21 Հուլիս 2026 10:39
Ձկնաբույծների բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ (ուղիղ)

Ձկնաբույծների բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ (ուղիղ)

21 Հուլիս 2026 10:18
«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2026 09:54

«Արարատցեմենտը» հուլիսին նոր կառավարիչ կունենա․ Պապոյան

21 Հուլիս 2026 09:45
Иран выпустил ракеты в сторону Кувейта и Бахрейна после столкновения с США

Իրանը հայտարարել է Քուվեյթում ամերիկյան ռազմական օբյեկտներին հարվածելու մասին. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:30
СМИ: Тегеран передал Вашингтону ответ и озвучил условия прекращения войны

ԱՄՆ-ն և Իրանը դիտարկում են 10-օրյա հրադադարի առաջարկը. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:22
Փաշինյանը հաստատել է Մխիթար Հայրապետյանի սպասվելիք հրաժարականը

Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:08
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 21-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2026 08:07

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 21-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

21 Հուլիս 2026 08:02
Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 21-ին

21 Հուլիս 2026 07:35
Կառավարությունը շուրջ 3,5 մլն դոլար է հատկացրել ԱԱԾ տեխնիկական վերազինմանը

«Պատիվ ունեմ» ծրագիրն առաջարկել են ներդնել ԱԱԾ-ում

21 Հուլիս 2026 00:51
Аделия Петросян без ошибок исполнила короткую программу на Олимпийских играх

Ադելիա Պետրոսյանը հայտնել է մարզիչ Էթերի Տուտբերիձեի խմբից հեռանալու մասին

21 Հուլիս 2026 00:15
Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ․ ԶԼՄ

Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 23:49
Տիգրան Արզաքանցյանը և Նատալյա Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծվել են․ ԶԼՄ

Նատալյա Ռոտենբերգը դատի է տվել Տիգրան Արզաքանցյանի որդուն

20 Հուլիս 2026 22:48
Իրանի և ԱՄՆ-ի միջև գործում է հաղորդագրությունների փոխանակման հատուկ կապուղի

Միջնորդներն ԱՄՆ-ին և Իրանին առաջարկում են 10-օրյա զինադադար․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 22:17
СМИ: Араик Арутюнян может лишиться поста главы аппарата премьер-министра

Հարությունյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է գրել․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 21:37
«Ուժեղ Հայաստանը» մանդատների հետ կապված որոշում դեռ չունի․ Մելոյան

Գոհար Մելոյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ

20 Հուլիս 2026 20:52
Իրանում գտնվող Սուրբ Թադեի վանքի ուխտագնացությանը մասնակցել է ավելի քան 3000 հայ

Իրանում գտնվող Սուրբ Թադեի վանքի ուխտագնացությանը մասնակցել է ավելի քան 3000 հայ

20 Հուլիս 2026 20:12
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)
Ներքաղաքական

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

21 Հուլիս 2026 14:54

Read moreDetails
Հնդկաստանում սողանքի հետևանքով թունել է փլուզվել. կան զոհեր
Աշխարհում

Հնդկաստանում սողանքի հետևանքով թունել է փլուզվել. կան զոհեր

21 Հուլիս 2026 14:54

Հնդկաստանի Սիկիմ նահանգում կառուցվող թունելի փլուզման հետևանքով մահացել է ութ աշխատող, հայտնել է նահանգի գլխավոր նախարար Պրեմ Սինգհ Թամանգը։ Նրա...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ