Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:22

Երևանը խախտել է աշխատանքային էթիկայի կանոնները․ Զախարովան՝ բանակցային փաստաթղթերի մասին

Երևանը խախտել է աշխատանքային էթիկայի կանոնները․ Զախարովան՝ բանակցային փաստաթղթերի մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Երևանի կողմից Արցախյան հարցի կարգավորման վերաբերյալ բանակցային փաստաթղթերի հրապարակմանը՝ հայտարարելով, որ Հայաստանը խախտել է աշխատանքային էթիկան՝ փաստաթղթերը հրապարակելով գործընթացի բոլոր մասնակիցների հետ չհամաձայնեցրած։

Նրա խոսքով՝ հենց այդ նյութերը հերքում են Հայաստանի գործող իշխանությունների պնդումները։

Զախարովան նշել է, որ Ռուսաստանը՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, 30 տարի հետևողականորեն փորձում էր հասնել «խոհեմ հավասարակշռության»՝ միաժամանակ ապահովելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքն ու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների պաշտպանությունը։

«Արցախն անպայմանորեն Ադրբեջանին հանձնելու մասին մենք երբեք չենք խոսել»,- ընդգծել է նա։

Զախարովայի խոսքով՝ իրականությանը չի համապատասխանում այն պնդումը, թե 7 շրջան պետք էր «պարզապես վերադարձնեին»։ Նա հիշեցրել է, որ բանակցություններն ընթանում էին կանոնավոր մինչև այն պահը, երբ դրանք դադարեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի դիտարկմամբ՝ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վե՛րջ» հայտարարությունը 2019-ին դարձել է քաղաքական ազդակ, որի հետևանքով սկսվել էր Արցախյան 2-րդ պատերազմը։ Զախարովան հավելել է, որ պատերազմը կանգնեցրել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նրա կարծիքով՝ այսօր Հայաստանի ղեկավարության դիրքորոշումն արմատապես փոխվել է, Փաշինյանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և «ոչ մի բառ չի ասել» Արցախի հայերի իրավունքների մասին։

Զախարովան պնդում է՝ հրապարակված փաստաթղթերը ցույց են տալիս, որ կարգավորման հնարավորություններ կային, բայց պահանջում էին ռազմավարական տեսլական։

«Մենք՝ որպես Մինսկի խմբի համանախագահներ, անում էինք հնարավոր ամեն ինչ։ Հնարավորություններ կային, և դրանք բաց թողնվեցին։ Մեղավորությունն ո՞ւմն է՝ թող Հայաստանի ղեկավարները պատասխանեն իրենց քաղաքացիներին»,- եզրափակել է նա։

Դեկտեմբերի 2-ին կառավարությունը հանրայնացրել էր Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի 13 փաստաթուղթ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+