Նոյեմբերի 27-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկն սպասվում է 12-14 աստիճան, երեկոյան՝ 6-8 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 10-14 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 10-14, նախալեռնային շրջաններում՝ 10-13 աստիճան տաքություն։
Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 9-13 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է 13-17 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 14-17 աստիճան, հովտային շրջաններում՝ 15-18 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 9-13, նախալեռնային շրջաններում՝ 11-14 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 11-14, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 12-15 աստիճան տաքություն։ Արմավիրում սպասվում է 12-15 աստիճան տաքություն։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 10-13, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 11-15 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 10-14, նախալեռնային շրջաններում՝ 17-20 աստիճան, հովտային շրջաններում՝ 19-23 աստիճան տաքություն։
Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է 12 աստիճան տաքություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







