Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 17:32

Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Վանաձորում տեղի ունեցած սպանության փորձի մասին

Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Վանաձորում տեղի ունեցած սպանության փորձի մասին

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում օգոստոսի 9-ին հարուցված սպանության փորձի գործով մեկ անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, մյուսի նկատմամբ՝ տնային կալանքը, հայտնում է Քննչական կոմիտեն։

Ըստ հաղորդագրության՝ կողմերի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Մ.Կ.-ն իր մոտ գտնվող կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել Կ.Բ.-ի կրծքավանդակի և պարանոցի շրջանին՝ առողջությանը պատճառելով ծանր մարմնական վնասվածք, որից հետո Ն.Բ.-ն ապօրինի կերպով ձեռք բերված հրազենի գործադրմամբ կրակոցներ է արձակել Մ.Կ.-ի և Է.Բ.-ի ուղղությամբ: 

Ն.Բ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 6-րդ կետերով (առողջությանը ծանր վնաս պատճառել, պատժվում է մինչև 10 տարվա ազատազրկման), 167-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 8-րդ կետերով (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառել, պատժվում է մինչև 5 տարվա ազատազրկման) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառություն, պատժվում է մինչև 5 տարվա ազատազրկման) և Մ.Կ.-ի նկատմամբ՝ 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ, պատժվում է մինչև 15 տարվա ազատազրկման):

Հոկտեմբերին լրատվամիջոցները հայտնել էին, որ Վանաձորում դատական ​​նիստի ժամանակ ներկաներից մեկը դանակահարել է մեղադրյալին և փախել։  Shamshyan.com-ը նշել էր, որ վիրավորը Ստեփանավանի 22-ամյա բնակիչ Էրիկ Դ.-ն է։ Կայքի տվյալներով՝ տուժածը հիվանդանոց էր տեղափոխվել կրծքավանդակի վնասվածքով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+