Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+2°
  • Կապան+8°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 18:55

«Գիտության աշխատողները ողբալի, խղճալի վիճակում են», «Փոփոխություններ կատարվում են». հարցում

«Գիտության աշխատողները ողբալի, խղճալի վիճակում են», «Փոփոխություններ կատարվում են». հարցում

Կառավարությունը պլանավորում է գիտության ոլորտին հատկացվող պետական ֆինանսավորումը նվազեցնել շուրջ 20 տոկոսով: Գործադիրը 2026 թվականի բյուջեի նախագծում գիտության ոլորտին նախատեսում է մոտ 71 միլիոն դոլար հատկացնել, ինչը 17 միլիոն դոլարով քիչ է 2025 տարվա բյուջետային ծրագրից: Միևնույն ժամանակ՝ մտադիր է 2026 թվականին 13 միլիոն դոլար հատկացնել «Ակադեմիական քաղաքին»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ 2023-ին հայտարարել էր, որ ինչպես նախկինում չեն պատկերացրել, ապագայում էլ չեն պատկերացնում Հայաստանն առանց զարգացած գիտակրթական ոլորտի: «Հենց կրթության, գիտության մեջ ենք տեսնում ՀՀ ապագայի ռազմավարական պլանավորումն ու ապահովումը»,- ասել էր Փաշինյանը:

Armenia Today-ի նկարահանող խումբը ՀՀ քաղաքացիներից հետաքրքրվել է, թե ինչպե՞ս են գնահատում գիտության ֆինանսավորման կրճատումը և ի՞նչ հնարավոր ռիսկեր ու հետևանքներ են տեսնում:

Հարցման մասնակիցների մեծ մասը նշել է, որ գիտության ոլորտը Հայաստանում այլևս «կենդանի չէ»:

«Գիտության ոլորտը դեռ գործո՞ւմ է Հայաստանում, ասեմ Ձեզ՝ ոչ, անունն է մնացել»,- ասել է քաղաքացիներից մեկը:

Գիտության աշխատողները «ողբալի, խղճալի վիճակում են»,- հավելել է հարցման մեկ այլ մասնակից:

«Սխալ կլինի, պիտի ֆինանսավորեն, որ երեխեքը սովորեն»,- նշել է մեկ ուրիշը:

Քաղաքացիների մի մասն էլ կարծում է, որ հեղափոխությունից հետո գիտության ոլորտում բարեփոխումներ կատարվել են:

«Լավ-լավ ծրագրեր է ներդրել կառավարությունը: Ես տարբերությունը շատ զգում եմ: Ահռելի տարբերություն կա»,- նշել է հարցման մեկ այլ մասնակից:

Քաղաքացիներից մեկն էլ շեշտել է, որ «հրաշք փոփոխություններ» են կատարվում:

Մանրամասները՝ տեսանյութում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+