Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն մի քանի տարի է, ինչ ուշադրության կենտրոնում է գտնվում՝ որպես երկրի ղեկավար և, միաժամանակ, ամենաքննարկվող պետական գործիչներից մեկը։
Նրա ղեկավարությամբ նախորդ 6 տարիների ընթացքում ՀՀ-ն անցել է պատերազմի, Արցախի կորստի և արցախցիների բռնի տեղահանման, ներքին ճգնաժամերի, բարեփոխումների փորձերի և քաղաքական պայքարի միջով։ Այս ամենը ձևավորել է տարբեր, երբեմն իրար կտրուկ հակասող կարծիքներ երկրի ղեկավարի մասին: Միաժամանակ՝ մարդկանց մոտ կուտակվել են հարցեր՝ քաղաքականությունից մինչև սոցիալական խնդիրներ։
Հաշվի առնելով նաև այն, որ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է, որ պատրաստ է երկխոսության ու քննադատության, Armenia Today-ը Երևանի փողոցներում քաղաքացիներից հետաքրքրվել է՝ եթե հնարավորություն ունենային անձամբ հանդիպելու վարչապետին, ի՞նչ հարց կուղղեին կամ ի՞նչ կասեին նրան։
Հարցման մասնակիցներից մեկը նշել է, որ վարչապետին ոչ թե հարց կուղղեր, այլ կհորդորեր խուսափել պատերազմից և չապրել մարդկային որակներից դուրս:
«Ամենաառաջինը մեր գերիների հարցը, մեկ էլ Արցախի առաջնորդների: Ամեն տեղ էլ գնաց, այս հարցը ոչ մի տեղ չքննարկեց»,- ասել է քաղաքացիներից մեկը:
Որոշ քաղաքացիներ քննադատել են Փաշինյանի քաղաքականությունն ու ասել, որ որևէ հարց նրան չունեն:
«Կասեի՝ խիղճն իրեն չի՞ տանջում»,- նշել է հարցման ուրիշ մասնակից:
Ոմանք գոհ էին վարչապետի գործունեությունից, մյուսներն էլ հորդորում էին կենսաթոշակները բարձրացնել:
Մանրամասները՝ տեսանյութում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







