ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զարմացրել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը լուծելու իր կարողությունը։
«Գիտեք, թե ինչ էր տեղի ունենում Ադրբեջանում։ Պուտինը զանգահարեց ինձ և ասաց, որ չի կարող հավատալ, որ ես կարողացա լուծել այս հակամարտությունը»,- ասել է Թրամփն ԱՄՆ-Սաուդյան Արաբիա ներդրումային ֆորումում։
Ըստ Թրամփի՝ ինքը Պուտինին կոչ է արել չանհանգստանալ հակամարտության կարգավորման համար։
«Ես ասացի՝ մի անհանգստացեք, թողեք լուծեմ այս պատերազմը։ Ինձ ոչ մի օգնություն պետք չէ, ինձ օգնություն է պետք հենց ձեր պատերազմում»,- նշել է նա։
ԱՄՆ նախագահը մի քանի անգամ հայտարարել է, որ կարգավորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նախատեսվում է ստեղծել Սյունիքով անցնող ճանապարհ, որն ապաշրջափակվելու է «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի ուղի» (TRIPP) ծրագրով։ Երթուղին պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանին Հայաստանի հարավով և գտնվի ամերիկյան կոնսորցիումի կառավարման ներքո։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







