Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:44

«Հալածանքներ՝ 1-ին քրիստոնյա երկրում»․ GreatBritain News-ի հոդվածը՝ Կարապետյանի, հոգևորականների կալանավորման մասին

«Հալածանքներ՝ 1-ին քրիստոնյա երկրում»․ GreatBritain News-ի հոդվածը՝ Կարապետյանի, հոգևորականների կալանավորման մասին

Աշխարհի առաջին քրիստոնյա երկիրը բախվել է հալածանքների ճգնաժամին,  բրիտանական GreatBritain News պարբերականն իր հոդվածում այսպես է որակել  «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի, հոգևորականների կալանավորման և Հայաստանում եկեղեցու շուրջ զարգացումները։

Հոդվածում ներկայացված են նաև Լորդ Ջեքսոնի խոսքերը, որը նոյեմբերի 12-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանում նախաձեռնել էր «Հայաստանի ավտորիտար շրջադարձը. Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հալածանքները» թեմայով քննարկում։

«Աշխարհի ամենահին քրիստոնյա երկրում, ինչպես նաև քաղաքակիրթ և ժամանակակից Եվրոպայում հավատարիմ քրիստոնյաներին իրենց հավատը պաշտպանելու համար բանտարկելը սարսափելի երևույթ է։ Քրիստոնեական համայնքները Հայաստանում պետք է պահպանեն իրենց իրավունքը՝ խաղաղությամբ աղոթելու՝ առանց բռնի ահաբեկման, բանտարկության կամ ավելի վատ հետևանքների»,- պարբերականը մեջբերել է Ջեքսոնի խոսքերը։

Ջեքսոնը, պարբերականի փոխանցմամբ, նաև նշել է, որ «աշխարհը հետևում է մարդու իրավունքների խախտումներին, որոնք կատարվում են քրիստոնեական համայնքների նկատմամբ»։

Հոդվածում մեջբերված է նաև Amsterdam & Partners իրավաբանական ընկերության զեկույցը, որով «Հայաստանի Առաքելական եկեղեցու դեմ իրականացվող քայլերը և Կարապետյանի նկատմամբ գործն» անվանել են որպես «բռնապետական կառավարման դրսևորումներ»։

Հրապարակման մեջ նշվում է, որ ըստ զեկույցի հեղինակի՝ (Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամ-խմբ․) Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «մեղադրվում է բռնապետական պահվածքի» և եկեղեցու նկատմամբ «սանձարձակ հարձակում» սկսելու մեջ։

«Ազգային եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչներին և նրանց կողմնակիցներին՝ անհիմն, չարամիտ և քաղաքականապես ուղղորդված դատավարություններով քննադատությունը լռեցնելու փորձը ժողովրդականություն չվայելող և քաղաքականապես անպիտան ռեժիմի քայլ է, որը փորձում է ցանկացած գնով պահել իշխանությունը»,- զեկույցից մեջբերել են հոդվածում։

Հոդվածում նշվում է, որ «պարոն Փաշինյանը փորձել է հեռացնել եկեղեցու առաջնորդին՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, և բանտարկել եկեղեցու առաջատար հոգևորականներին ու հավատացյալներին»։

Անդրադառնալով արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի դատավճռին՝ հրապարակման հեղինակները գրել են, որ նա «դատապարտվել է երկու տարվա ազատազրկման՝ կառավարությանը քննադատելու համար»։ Նշվում է նաև, որ «Կարապետյանը բանտարկվել է եկեղեցու պաշտպանության օգտին հանդես գալու համար», իսկ նրա բիզնես ակտիվները «բռնագրավվել են»։

Մայիսից Փաշինյանը պնդում է, որ Գարեգին 2-րդը զավակ ունի ու այդպիսով խախտել է կուսակրոնության ուխտը։ Փաշինյանն իր աջակցությունն էր հայտնել այն քահանաներին, ովքեր, իր խոսքով, վեր կհանեն եկեղեցու խնդիրները։

Հունիսին «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո: Դատարանն օգոստոսի 15-ին երկու ամսով երկարացրել էր նրա կալանքը։ Ավելի ուշ Վերաքննիչ դատարանը մերժել էր փաստաբանների բողոքը խափանման միջոցը փոխելու վերաբերյալ՝ գործարարի կալանքն ուժի մեջ թողնելով մինչև հոկտեմբեր: Դատարանը հոկտեմբերի 16-ին 30 օրով երկարաձգել էր գործարարի կալանքի ժամկետը: Նոյեմբերի 13-ին Վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թողել Հակակոռուպցիոն դատարանի որոշումը։

Այս ամիսներին հոգևորականներ էին կալանավորվել։ Նոյեմբերի 2-ին դատարանը 1 ամսով կալանավորել էր նաև կաթողիկոսի եղբորը և եղբորորդուն՝ Վաղարշապատի ընտրությունների «նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու և խուլիգանության» մեղադրանքով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+