Վրաստանի նախկին վարչապետ, Ներքին գործերի նախկին նախարար Գեորգի Գախարիայի դեմ քրեական գործ է հարուցվել՝ ընդդիմության հանրահավաքը ցրելու և Հարավային Օսիայի սահմանին ոստիկանական անցակետ տեղադրելու մեղադրանքով, հայտնում է Ekhokavkaza-ն:
Նախատեսվում է մինչև 13 տարի ազատազրկում: Ըստ իրավապահների՝ նրա ղեկավարման ժամանակ՝ 2019-ին, խաղաղ ակցիան վերածվել է բռնի գործողությունների: Գախարիան դեռևս որևէ մեկնաբանությամբ հանդես չի եկել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







